Դատավոր Հարությունյանի կարգապահականի դռնփակ քննությունն ու Անդրեասյանի մեղադրանքը լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությանն այսօր մեծ թվով փաստաբաններ ու դատավորներ էին եկել, սակայն գործի քննությանը միայն մի քանի րոպե հնարավորություն ունեցան մասնակցել։

Նիստի մեկնարկին պարզվեց՝ դատավոր Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ դատավոր Հարությունյանի հետ ընտանեկան, ջերմ հարաբերություններ ունի։ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու ու բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Րոպեներ անց քննարկման առարկա դարձավ Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ արդարադատության շահից ելնելով գործը դռնփակ քննելու վերաբերյալ։

Օրենքով դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դռնփակ։ Չնայած այդ հանգամանքին՝ Կարեն Անդրեասյանը միջնորդության մի մասը հրապարակեց՝ նշելով, թե դատավորին ինչ կարգապահական խախտում է վերագրվում։

Ըստ նախարարության՝ դատավորը որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի միաձայն, կոնսենսուսային որոշումները պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ։ Բացի այդ, վերջին 6 ամսվա ընթացքում շուրջ 20 դատավորի լիազորություններ դադարեցնելու գործընթացը որակել է անօրինական։ Ըստ Արդարադատության նախարարության՝ այսպիսով դատավորը հեղինակազրկել է դատական իշխանությունը։

Նշենք, որ չնայած վարույթի գաղտնիությանը՝ հայտնի է, որ դատավորին վերագրվող արարքը կապված է լրագրողներին տված հարցազրույցի հետ։

Միջնորդության հրապարակումից հետո Կարեն Անդրեասյանն ընդմիջում հայտարարեց և դահլիճում ներկա գտնվող անձանց հորդորեց լքել դահլիճը։ Մինչ Խորհուրդը կհեռանար՝ Դավիթ Հարությունյանը ցանկանում էր հայտարարություն անել, սակայն Կարեն Անդրեասյանը հորդորեց չընդհատել, այլապես սանկցիա կկիրառվի։

Դատավորն ասաց, որ միջնորդություն ունի, սակայն ԲԴԽ-ն հեռացավ դահլիճից։ Իսկ դատավորը միջնորդությամբ ցանկանում էր ԲԴԽ-ում կարգապահական գործի քննության ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։

Նիստին ներկա գտնվող անձանց, որոնց թվում՝ դատավորներ, փաստաբաններ ու լրագրողներ, դահլիճից դուրս գալու պահանջ ներկայացվեց։

Դատավոր Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ-ն Հովսեփյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշման ժամ չէր հայտնել, ինքն էլ դահլիճից դուրս էր եկել, մինչ կվերադառնար, իր բացակայությամբ, նիստն արդեն սկսված է եղել։

«Չեմ կարծում, թե օրենքով նախատեսված էր այն, ինչ արեցին՝ այս հերթականությամբ և տրամաբանությամբ։ Այսինքն՝ առանց կողմի դատական նիստը սկսում են, միջնորդություն են հրապարակում՝ առանց հայտարարություն անելու հնարավորություն ընձեռնելու»,- ասաց դատավորը՝ հավելելով, որ դեմ է գործը դռնփակ քննելուն։

Փաստաբանները դահլիճից դուրս եկան, բայց չլքեցին ԲԴԽ-ի շենքը։ Տասից ավելի փաստաբաններ ԲԴԽ նիստերի դահլիճից դուրս սպասում էին, որպեսզի ընդմիջում հայտարարելուն պես Դավիթ Հարությունյանի հետ քննարկեն նրա պաշտպանությունը ստանձնելու հարցը։ ԲԴԽ միջանցքում պարբերաբար լսվում էր դատավոր Հարությունյանի ձայնը, որը պահանջում էր իրեն հայտարարություն անելու հնարավորություն տալ և թույլ տալ իրացնել իր իրավունքները։

Նիստի մեկնարկից շուրջ 1 ժամ անց այն ընդմիջվեց։ Դատավոր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ԲԴԽ նիստերի դահլիճում ինչ է կատարվում։

«Միջնորդում ես՝ պարզաբանի ընթացակարգերը, կանոնները, որոնք իրենք են շատ կարևորում, արձագանք չկա, ուղղակի միանվագ Արդարադատության նախարարության միջնորդություններ են քննարկվում»,- ասաց Հարությունյանը։

Քանի որ Դավիթ Հարությունյանը դուրս էր եկել, փաստաբանները հնարավորություն ունեցան նրա հետ քննարկել գործին իրենց ներգրավման հարցը։ Շուտով պարզվեց, որ ԲԴԽ շենքի դիմաց ևս փաստաբաններ կան, որոնց մուտքը չեն թույլատրում շենք՝ պատճառաբանությամբ, թե նիստը դռնփակ է։

Նմանատիպ իրավիճակ էր նաև լրագրողների դեպքում։ Փաստացի՝ փաստաբանների ու լրագրողների մի մասին թույլատրվել էր գտնվել ու սպասել ԲԴԽ շենքի երրորդ հարկում, իսկ մյուս մասի նկատմամբ խտրական մոտեցում էր դրսևորվել և նրանց մուտքն արգելվել։ Փաստաբանների ու լրագրողների համառ պայքարից հետո ԲԴԽ շենքի մոտ գտնվող անձանց նույնպես թույլատրվեց բարձրանալ շենքի 3-րդ հարկ։

Այս ընթացքում 17 փաստաբաններ դահլիճում գտնվելու և դատավորի իրավունքների պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնեցին։

Հերթական ընդմիջման ժամանակ դատավոր Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ իրեն բանավոր նախազգուշացվել է դռնփակ նիստի վերաբերյալ տվյալներ չհրապարակելու մասին։

Քիչ անց ԲԴԽ նիստերի դահլիճ հրավիրվեց միայն փաստաբան Միքայել Շխիմյանը։

Արդեն նիստի ավարտից հետո պարզվեց՝ Շխիմյանին ևս զգուշացրել են դռնփակ նիստի վերաբերյալ տվյալներ չհրապարակելու մասին։

Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձել է հասկանալ, թե իրեն ինչ գաղտնիքի հրապարակման մասին է նախազգուշացվում, բայց որևէ պարզաբանում չի ստացել։ Դատավորի ձեռքում նախազգուշացման վերաբերյալ մի փաստաթուղթ էր, որն ինքը չէր ստորագրել, վրան չկար նաև այլ ստորագրոթյուն, կնիք կամ ամսաթիվ։

«Ճիշտն ասած՝ ես չհասկացա՝ սա ինչ է, փաստաբանական օգնության դիմեցի, փաստաբանն էլ չհասկացավ, այստեղ այսքան փաստաբաններ կան, իրենց էլ եմ ցույց տվել, որ տեսնեն՝ ինչ է, ոչ ոք երբևէ նման բան չի տեսել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Վերջինը նշեց, որ նիստի ընթացքում միջնորդությունների վերաբերյալ նույնիսկ դիրքորոշումներ չեն լսվել։

«Նույնիսկ մարտեր առանց կանոնների սպորտաձևում որոշակի կանոններ կան, բայց ինձ հայտնի չէ, թե այստեղ ինչ կանոններով է առաջնորդվում Անդրեասյանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Նա հավելեց, որ իր համար պարզ չէ, թե իրեն ինչում են մեղադրում, իսկ իր իրավունքների վերաբերյալ պարզաբանման մասին պահանջները մնացել են անպատասխան։ Դատավորը նշեց, որ գուցե տարօրինակ է հնչում այն հանգամանքը, որ դատավորը ցանկանում է, որ պարզաբանվեն իր իրավունքները, սակայն խնդիրն այն է, որ որքանով ինքը հետևել է ԲԴԽ նիստերին, որոշումների կայացման ընթացակարգերը, հաջորդականությունը հստակ չեն։

Դատավորն ասաց, որ ինքն ի սկզբանե առանց փաստաբանի էր ներկայացել՝ ակնկալիքով, որ պաշտպանվելու խնդիր չի ունենա, բայց այժմ գտնում է, որ ի վիճակի չէ այդպես վարվել։

«Պատրաստվում եմ նաև Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հանցագործության մասին կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել՝ դատական նիստում նրա արտահայտած մտքերի, սպառնալիքների հետ կապված։ Կարգադրիչներին հրահանգեց իմ գույքը՝ այն տեխնիկական միջոցները, որոնցով ես փորձում էի պաշտպանություն իրականացնել՝ համակարգիչ, բարձրախոս, որի միջոցով պատրաստվում էի ձայնագրություն իրականացնել, դուրս բերել։ Ասացի, որ որևէ մեկն իրավունք չունի իմ գույքին ձեռք տալ, ասաց՝ ուժի կիրառմամբ դա կանի, ասացի՝ իմ նկատմամբ, ասաց՝ չէ գույքի նկատմամբ»,- ասաց Հարությունյանը։

Դատավորը նաև հայտնեց, որ հաղորդումը ներկայացնելու համար պետք է նիստի ձայնային կրիչը ստանա, չեն տրամադրում, ասել են, որ գրավոր դիմում ներկայացվի։

Լրագրողի հարցին՝ ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու միտում կա՞, դատավորը պատասխանեց․ «Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը ոչ թե միտում, այլ նպատակ ունեն»։

Ըստ դատավորի՝ այս ամենի նպատակը դատավորների խոսքի ազատության սահմանափակումն է, դատական իշխանությանը վերաբերող հարցերից խոսելուց զերծ պահելը։

Դավիթ Հարությունյանի հարցազրույցի ընթացքում ԲԴԽ շենքից ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ Կարեն Անդրեասյանը։ Նա հայտարարեց, որ քանի դեռ ԲԴԽ նախագահն է, հարցազրույց չի տալու, զսպվածություն է ցուցաբերում։ Հետո նա լրագրողներին մեղադրեց իր ազատ տեղաշարժը խոչընդոտելու, իրեն հետապնդելու և իր նկատմամբ՝ որպես դատարան ճնշում գործադրելու փորձի մեջ։

ԲԴԽ շենքից դուրս եկան նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Մեր հարցին՝ եթե դատավոր Դավիթ Հարությունյանին նախարարությունը մեղադրում է լրագրողների հետ հրապարակային խոսքում արտահայտած մտքերի համար, ապա ո՞րն է նիստը դռնփակ քննելու իմաստը, նախարարության ներկայացուցիչները չպատասխանեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան