Ատլանտյան օվկիանոսում անհետացել է «Տիտանիկի» կործանման վայր զբոսաշրջիկների տանող սուզանավը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Սուզանավը, որը զբոսաշրջիկներին հասցնում է «Տիտանիկի» կործանման վայր, անհետացել է Ատլանտյան օվկիանոսում։ ԱՄՆ իշխանությունները որոնողափրկարարական գործողություն են սկսել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բոստոնի առափնյա պահպանության ծառայությանը։

Սուզանավը որոնելու գործողությունը սկսվել է այսօր՝ հունիսի 19-ին։ Առափնյա պահպանությունը չգիտի, թե քանի մարդ է եղել դրանում։

Փոքր սուզանավերը զբոսաշրջիկներին պարբերաբար տանում են դեպի Ատլանտյան օվկիանոսում գտնվող «Տիտանիկ» խորտակված նավի մոտ: Նման ուղևորությունները տևում են մի քանի օր, գրում է BBC-ն։ Շրջայցի շրջանակում սուզանավերը նաև իջնում են նավի մոտ․ ծովի հատակ իջնելն ու վերելքը տևում է մոտ ութ ժամ։

«Տիտանիկը» խորտակվել է 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը՝ Մեծ Բրիտանիայից Միացյալ Նահանգներ ուղևորվելիս։ Զոհերի թիվը գնահատվում է 1495-ից 1635 մարդ, տարհանվածները 712-ն են: Ընդհանուր առմամբ, վթարի պահին նավում եղել է 2208-ից մինչև 2225 մարդ։

Տաթև Ֆռանգյան