«Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը աստիճանաբար փոխվում է այլ բանի»․ Վահրամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը «տհաճ երևույթ» է որակում Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկելու փաստը։ «Հարկավոր է մի փոքր կանգ առնել։ Եվ տհաճ է, որ ցանկացած ստուգում կապում են Հանրապետականի հետ, որոնք որևէ աղերս չունեն մեր հետ»,- ասում է պարոն Բաղդասարյանը։

Մյուս կողմից պարոն Բաղդասարյանին ուրախացնում է խուզարկությունները և ձերբակալությունները իր կուսակցության հետ կապելու փաստը։ Շատերն էին կարծում, որ Հանրապետականը մարված խաղաքարտ է։ «Էս գործողությունները տեսնելով ինձ համար կարծիք է ձևավորվում, որ Հանրապետականը լուրջ վտանգ է իրենից ներկայացնում»,- ժպտում է պատգամավորը։

Նա վերջին բացահայտումներից որոշներում տեսնում է քրեորեն պատժելի արարքներ, սակայն չի ասի, թե հատկապես որ հանցանքների մասին է խոսքը։ Նա, սակայն, թաքուն հեգնանքով է մեկնաբանում Ազգային անվտանգության ծառայության վերջին օրերի ակտիվությունը։ «Այսպես մասսայական, անընդհատ ինչ-որ դիմակավորված մարդկանցով մեծ արձագանք են ստանում և որից հետո, կարծես թե, այդ արձագանքները այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Ինձ թվում է, որ այստեղ խտրականությունն ավելի է, և սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը աստիճանաբար փոխվում է այլ բանի»,- ակնարկում է խմբակցության ղեկավարը։

Այսօր պարոն Բաղդասարյանը դժվարանում է ասել, թե որտեղից Սերժ Սարգսյանի մյուս եղբորը և թիկնազորի պետին այն միլիոնավոր դոլարները, որոնք Ազգային անվտանգության ծառայությունը գտավ նրանց բնակարաններում՝ դա թող իրավապահները պարզեն։ «Խորհուրդ կտամ ամեն մեկն իր ունեցվածքը հաշվի։ Իհարկե, դա իրավապահներին չի վերաբերվում»,-ասում է նա։

Խմբակցության ղեկավարը չի ուզում ենթադրել, որ իրավապահները կամաց-կամաց մոտենում են Սերժ Սարգսյանին։ Եվ հույս ունի, որ իրավապահներն էլ իրենց հետաքննություններն իրականացնում են ոչ հրահանգներով՝ զբաղվել այս մեկով կամ այն մյուսով։ Նրան զարմացնում է այսքան շատ քրեական գործերի առկայությունը նախկին իշխանությունների հանդեպ, բայց դրանց քաղաքական ենթատեքստ վերագրել չի շտապի: «Հետևում ենք, հետևում ենք բնականաբար։ Ինձ թվում է, որ այս ընտրական թոհուբոհի հետ կարելի է կապել։ Շատ է հետաքրքրում ժողովրդին նման տիպի սենսացիոն երևույթները»,- ասում է նա։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քննարկումներին՝ Վահրամ Բաղդասարյանն իր առաջարկություններն ունի. ըստ նրա, օրենքում պետք է տեղ գտնի դրույթ, որ համամասնական ընտրական ցուցակի առաջին երեք տեղեր զբաղեցնող թեկնածուները ընտրվելու դեպքում անպայման պետք է մտնեն Ազգային ժողով և ոչ թե զբաղեցնեն այլ պաշտոններ: «Ժողովուրդը շատ հաճախ քաղաքական ուժերի առաջին երեք համարների անունները կարդալիս ձայնը տալիս է նրանց, բայց շատ դեպքերում այդ երեքը չեն հայտնվում Ազգային ժողովում։ Ժողովուրդը Ազգային ժողովը տեսնում է այդ երեքի դեմքով, կամ այդ մեկի դեմքով։ Այսինքն, մենք պետք է այդ փոփոխության մասին մտածենք, որ ժողովուրդն ում ձայն է տվել, նա մտնի Ազգային ժողով»,-ասում է նախկին իշխանության ներկայացուցիչը։

Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ Ընտրական նոր օրենսգրքի խորհրդարանական քննարկումներին մասնակցում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Քննարկումներից հետո պարոն Սարգսյանը հրաժարվում է խոսել լրագրողների հետ՝ չթաքցնելով իր տհաճությունը նրանց հետ շփումից:Այսօր նա հարցերից խուսափելու համար քննարկումների սրահը լքեց Ազգային ժողովի նախագահի համար նախատեսված ելքով։

Մհեր Արշակյան