Ուկրաինայում պատերազմը դեռ երկար կարող է շարունակվել․ Շոլց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը կարող է երկար շարունակվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պատրաստվում ենք դրան, և դրա հիման վրա ճշգրտում ենք մեր քաղաքականությունը»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Իր հերթին, ՆԱՏՕ-ի ղեկավարն ասել է, որ հուլիսին նախատեսված դաշինքի գագաթնաժողովը կարող է Ուկրաինային մոտեցնել կազմակերպությանն անդամակցելուն։ Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ որքան շատ տարածքներ կարողանան ազատագրել ուկրաինացիները հակահարձակման ժամանակ, այնքան ավելի ամուր կլինեն նրանց դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև ընդգծել է, որ արդար խաղաղությունը չի կարող նշանակել հակամարտության սառեցում։

Տաթև Ֆռանգյան