Բլինքենը Պեկինում բանակցություններ է անցկացրել Չինաստանի ԱԳ նախարարի հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստան այցի ընթացքում փակ ձևաչափով բանակցություններ է անցկացրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։ Բլինքենը բարձրաստիճան առաջին ամերիկացի դիվանագետն է, որն այցելում է Չինաստան վերջին 5 տարիների ընթացքում, գրում է Euronews-ը։

Նախօրեին Բլինքենը հանդիպել է նաև իր չինացի գործընկեր Ցին Գանի հետ։ Բանակցությունները որակվել են «անկեղծ», «բովանդակալից» և կառուցողական»։

Բլինքենն ընդգծել է Պեկինի հետ հարաբերությունները պատասխանատու կերպով կառուցելու համար «հաղորդակցության բաց ուղիների» պահպանման կարևորությունը։ Ցինն իր հերթին հայտարարել է, որ Պեկինը հավատարիմ է երկու երկրների կառավարությունների միջև կայուն և կանխատեսելի հարաբերությունների կառուցմանը։

Հավելենք, որ Վաշինգտոնն ու Պեկինը տարաձայնություններ ունեն մի շարք հացերում՝ առևտրից և տեխնոլոգիաներից մինչև անվտանգային հարցեր։ Բլինքենի բանակցությունները Չինաստանի կառավարության ներկայացուցիչների հետ միտված են նվազեցնելու երկրների միջև լարվածությունը, որն աճել է ամերիկյան օդային տարածքում չինական օդապարիկի խոցման հետ կապված միջադեպից հետո։

Նշենք, որ Էնթոնի Բլինքենի Պեկին այցը կավարտվի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմամբ։

Էմմա Չոբանյան