Զինանշան՝ առանց Արարատ լեռան. ինչպես վերծանել Փաշինյանի ուղերձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնարավո՞ր է՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես գա Հայաստանի զինանշանը փոխելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ այն կապ չունի 1991 թվականին հիմնադրված պետության հետ։ Իշխանական պատգամավորները Factor TV-ի այս հարցին ուղիղ չեն պատասխանում, բայց և ասում են՝ զինանշանի մասին խոսակցությունը պետք է մնա հանրային դիսկուրսում։

Խորհրդարանական ընդդիմությունը զինանշանի մասին Փաշինյանի հայտարարությունն անհեթեթություն է որակում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ սա հստակ քաղաքականություն է, որը միտված է ջնջելու հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողությունը։

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ։ Փաշինյանը վերապահումով խոսեց ՀՀ զինանշանի վրա Հայաստանի 4 թագավորությունների զինանշանների, Արարատ լեռան առկայության մասին՝ շեշտելով, որ դրանք կապ չունեն 1991թ. հիմնված պետության հետ։

Հնարավո՞ր է՝ Հայաստանին Ադրբեջանն է պարտադրում նման հայտարարություններ անել․ խորհրդարանական ընդդիմությունը չի բացառում՝ ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի շատ հայտարարություններ հաջորդում կամ լրացնում են իրար։

«Հնարավոր է՝ կոնկրետ տեղերից կատարվող հրահանգումներ են, որ այս իշխանություններն իրականացնում են»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Փաշինյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունից հետո Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկն ասել է, թե Հայաստանը պիտի վերանայի զինանշանը և հանի Արարատ լեռան պատկերը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ ադրբեջանցիների այս հայտարարությունները պատահական չեն․ սա նշանակում է, որ հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում՝ շարունակաբար համոզելով, որ եթե հրաժարվենք մեր պետությունից, պետական խորհրդանիշերից ու պայքարելու կամքից, դրա դիմաց կստանանք խաղաղություն։

«Մինչ օրս մեր զիջումները միայն ավելացրել են Ադրբեջանի ախորժակը և վտանգը մեր պետության համար»,- ընդգծում է ադրբեջանագետը։

Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է խոսում Արարատի մասին՝ հայտարարելով, որ պետք է փոխել լեռան նկատմամբ մեր ընկալումները։

«Նա, ով ասաց՝ Արարատն է ամենաբարձր լեռը, խոսեց ուրիշ բանի մասին, ով ասաց` Արագածը, խոսեց ՀՀ-ի մասին»,- Բազմաբերդում աշակերտների հետ զրույցում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Փաշինյանի այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ մենք պիտի չխոսենք պահանջատիրությունից և ընդունենք, որ Արարատը մեր լեռը չէ։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանի կարծիքով էլ՝ զինանշանում Արարատի առկայությունը պահանջատիրության մասին չի խոսում։

Բացի զինանշանից՝ Փաշինյանը երեկ խոսեց նաև օրհներգի փոփոխության մասին, քանի որ վերջին տողերը, ըստ նրա, ունեն մահվան գաղափարախոսություն․ նա առաջարկեց ընդամենը հանել վերջին մեկ քառատող։

Վերադառնալով զինանշանին՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը խոսում է զինանշանի բովանդակային փոփոխության անհրաժեշտության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան