Պուտինի ընկերոջ այցը Սյունիք պատահական չէր․ Մոսկվան փորձում է ուղերձներ հղել Վաշինգտոնին՝ Քրիստինա Քվինի այցից հետո

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Սյունիքի մարզ է այցելել ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։ Նրա ղեկավարած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել մարզում։

Factor.am-ին դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Իգոր Մասլովի այցը պատահական չէ, այն կապ ունի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ հունիսի 8-ին Սյունիք կատարած այցի հետ։

Նշենք, որ ԱՄՆ դեսպանն այցելել էր Տեղ գյուղ, որտեղ անմիջականորեն ականատես էր եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ Մոսկվան Իգոր Մասլովին Սյունիք ուղարկելով՝ ցանկանում է Վաշինգտոնին և Բրյուսելին ցույց տալ, որ տարածաշրջանը ՌԴ-ի վերահսկողության գոտում է։

Հիշեցնենք, որ Եվրոպական միությունն էլ մարզում «Դիմակայուն Սյունիք» ծրագիրն է իրականացնում, որի շրջանակում առաջիկա հինգ տարիների ընթացքում պատրաստվում է շուրջ 120 մլն եվրո ներդնել։

Նշենք, որ ՌԴ-ն ցանկանում է Սյունիքում հյուպատոսարան բացել՝ արագացված ընթացակարգով։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 16-ին տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ։ Ավելի վաղ էլ՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, Իրանն էր Կապանում հյուպատոսություն հիմնել։

Factor.am-ը մեկ այլ աղբյուրից էլ տեղեկացավ, որ Սյունիքը նաև պաշտոնական Տոկիոյի հետաքրքրության կենտրոնում է հայտնվել։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում նախատեսվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի այցը Սյունիքի մարզ։

Նարեկ Կիրակոսյան