Փաշինյանն ասաց՝ փոխե՛նք ՀՀ սիմվոլիկան և պետության նպատակները․ ես պնդում եմ՝ նախ որոշեք՝ ի՞նչ երկիր ենք ուզում, հետո՛ փոխեք․ Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ

-ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բոլորին ինքնահայեցվել։ Ահա ինչ թեմա է նա առաջարկում՝ «մեր զինանշանը շատ է արտահայտում մեր հոգեբանությունը, պատկերված է Նոյյան տապանն Արարատ լեռան վրա, չորս դինաստիաների զինանշանը և ինձ մոտ հարց է ծագում՝ երբ 1991-ին այդ պատկերն ընդունեցին, որը մեզ համար սրբություն է, ի՞նչ կապ ուներ 1991-ին հիմնադրված Հայաստան պետության հետ», ասում է՝ «Նոյյան տապանն է Արարատի վրա և Հայաստանի այսօրվա տարածքը՝ ջրհեղեղի տակ, առյուծ, որը Հայաստանում չի ապրում, այս խնդիրը մեր մեջ առկա երկվության մասին է, պատմական Հայաստանի և իրական Հայաստանի»։ Եվ բանավեճն այդ տիրույթում է՝ ըստ նրա։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն անում այս հայտարարությունները։ Սա միակը չէր՝ Արագած, Արարատ նախկինում․․․

-Չգիտեմ, երևի թե, ինքն ավելի ճիշտ կասի՝ ինչ նպատակով է անում։ Ճիշտն ասած՝ ես այդքան մեծ նշանակություն չեմ տալիս ո՛չ զինանշանին, թե ինչ է պատկերված․․․ Մեծ Բրիտանիայի զինանշանի վրա էլ է առյուծ պատկերված, բայց առյուծներ այսօր չեն ապրում, և կարծում եմ՝ այսօրվա վիճակով չի որոշվում զինանշանի բովանդակությունը։ Ժամանակին, երբ ստեղծվում էր այդ զինանշանը, այն ժամանակ էլ էին քննադատում, ասում էին՝ դա գազանանոց է, զինանշան չէ։ Չեմ կարծում, որ այդ սիմվոլիկան է որոշում մեր երկրի ապագան և այն նպատակները, որ երկիրը կդնի իր առջև իրականում։

-Նրա խոսքի ենթատեքստն այն է, որ մեզ պարտադրվում է մեր պետական սիմվոլների միջոցով ինչ-որ հոգեբանություն՝ իրակա՞ն Հայաստան, թե՞ պատմական Հայաստան, այսպիսի երկընտրանքի առաջ է դնում։

-Դա կա, ես չեմ կարծում, որ դա սիմվոլների միջոցով է պարտադրվում, բայց իրական Հայաստան-պատմական Հայաստան, երազանքներ-իրականություն․․․ իսկապես մեր հանրությունը գտնվում է այդ երկընտրանքի առջև, դրա շուրջ է գնում բանավեճը, և իրականում, թե մենք ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել։ Երբ մենք խոսում ենք անկախ պետականության մասին, մենք նույնիսկ չենք կարողանում մեզ համար որոշել, թե ինչո՞ւ է պետք այդ անկախ պետականությունը։ Իսկ, իսկապես, ինչո՞ւ է պետք։ Երևի, պետությունը պետք է նրա համար, որպեսզի մարդիկ այդ պետությունում ապրեն։ Եթե մենք կառուցելու ենք պետություն, որից մարդիկ պետք է արտագաղթեն, իսկ, ցավոք, պետք է նաև ընդունել, որ նաև Սովետական Միության ժամանակ հայերը մեծ հաճույքով արտագաղթում էին երկրից, եթե ունենում էին այդ հնարավորությունը։ Ուրեմն, խնդիրն այստեղ միայն անվտանգությունը չէ, խնդիրը մի քիչ ավելի խորն է։ Մարդիկ արտագաղթում են այն ժամանակ, երբ չեն տեսնում երկրի ապագան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան