Կիևը հրթիռային հարձակման է ենթարկվել աֆրիկյան պատվիրակության այցի ժամանակ․ տուժածներ կան

Լուրեր

14.08.2026 | 19:40
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
14.08.2026 | 19:27
Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
14.08.2026 | 19:13
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի
14.08.2026 | 19:00
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է տնտեսական ճնշման ուժգնացմամբ
14.08.2026 | 18:55
ՀԷՑ-ի դիմումով բարձրանալու է հոսանքի գինը. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:47
Իսլամ Մախաչևը և Իան Հարին կշռվել են տիտղոսային մենամարտից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:40
Դատախազը ձեր հետևից գալու է, ձեր թեկնածությունն առաջադրելիս սա հաշվի առե՞լ եք. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:35
Գարեգին Բ Կաթողիկոսի գործով նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին
14.08.2026 | 18:24
Դավիդ Թավադյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
14.08.2026 | 18:23
«Ուժեղ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառք տալու գործով 14 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան. Դատախազություն
14.08.2026 | 18:10
Էդգար Ղազարյանը մանդատը վայր չի դնի // Դատարանը վերադարձրել է Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի․ ԼՈՒՐԵՐ
14.08.2026 | 18:02
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
14.08.2026 | 17:55
ԵՄ-ից անսարք մեքենաների արտահանումը կարգելվի․ խստացումներն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար
14.08.2026 | 17:42
Անվանի ֆուտբոլիստը դարձել է Նաիր Թիկնիզյանի մարզիչը
14.08.2026 | 17:30
Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է. ՆԳՆ
Բոլորը

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևի և մարզի ուղղությամբ՝ այն պահին, երբ աֆրիկյան առաջնորդների պատվիրակությունը ժամանել էր՝ քննարկելու իրենց խաղաղության նախաձեռնությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը պնդում են, որ ըստ նախնական տվյալների՝ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են վեց «Կինժալ» ​​հրթիռ, վեց «Կալիբր» թևավոր հրթիռ և երկու հետախուզական անօդաչու թռչող սարք։

Նշվում է, որ ժամը 11։30-ի սահմաններում Կիևի երկնքում պայթյուններ են հնչել։ Մինչ այդ՝ ժամը 10:50-ի սահմաններում, Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ Ռուսաստանը Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներ է արձակել։ Ավելի ուշ նրանք հայտարարել են նաև բալիստիկ հրթիռների հարվածի սպառնալիքի մասին։

Կիևի մարզում հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է տուժել, այդ թվում՝ 82-ամյա մի կին և նրա երկու թոռները, շրջանի թաղամասերից մեկում վնասվել են բնակելի շենքեր և խանութ։

Օդային տագնապը հայտարարվել է այն բանից հետո, երբ աֆրիկյան պատվիրակությունը՝ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորությամբ, ժամանել է Կիև։

Ակնկալվում է, որ աֆրիկյան պատվիրակությունը, որի կազմում են Հարավային Աֆրիկայի, Սենեգալի, Կոմորյան կղզիների առաջնորդները, կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, իսկ շաբաթ Սանկտ Պետերբուրգում բանակցություններ կանցկացնեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՌԴ իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել այսօրվա հրթիռային հարձակումը։

Էմմա Չոբանյան