Նախակրթության ոլորտում առկա է խտրականություն. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նամակը՝ վարչապետին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակում, մասնավորապես ասվում է.

«Դպրոց ոտք դնող երեխաները այս խտրականության հետևանքով իրենց գիտելիքներով բաժանվում են երկու խմբի՝ (1) առավել նախապատրաստված կամ որոշ նախնական գիտելիքներ ունեցողներ, և (2) շատ սահմանափակ գիտելիքներ ունեցողներ կամ չունեցողներ: Նամակում ասվում է, որ այս խտրականությունը պայմանավորված է Երևանի բյուջեի առավել բարենպաստ վիճակով՝ մնացած համայնքների համեմատ, ինչը արտահայտվում է ոչ միայն նախակրթարանների ֆինանսավորման ոլորտում:

…Հայտնի պիտի լինի Ձեզ, որ համայնքների բյուջեների ձևավորման ՀՀ գործող օրենսդրությունը և պրակտիկան այնպիսին է, որ համայնքներում շնչին ընկնող համայնքային բյուջեի ցուցանիշը հեռու է համահավասար կամ համահավասարին մոտ լինելուց, մի համայնքում այդ ցուցանիշը կարող է մինչև 7-ապատիկ գերազանցել մեկ այլ համայնքի ցուցանիշը: Մասնավորաբար, Երևանում շնչին ընկնող համայնքային բյուջեն 2,5-3 անգամ ավելի մեծ է, քան մյուս խոշոր քաղաքների համանման ցուցանիշը: Ակնհայտորեն սա թույլ չի տալիս մարզերում համայնքային բյուջեից այնպես ֆինանսավորել համայնքապատկան մանկապարտեզները, որ վերջիններս կարողանան համայնքների բոլոր երեխաներին անվճար նախնական կրթություն ապահովել, իսկ Երևանում դա հնարավոր է: Կարծում եմ, որ եթե այս վիճակը տևական դառնա, և խնդիրը չկարգավորվի, հաշվի առնելով նաև բազմաթիվ այլ խտրական երևույթներ, որոնք առկա են պետական կառավարման սխալների և թերությունների պատճառով (տարբեր համայնքների կոմունալ տնտեսությունների մեջ խտրական ներդրումները և այլն), շարունակվելու է մարզերից միգրացիան դեպի մայրաքաղաք, դրանից բխող այլ հետևանքներով»: