Կասեցվել է «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտարի գործունեությունը
Հասարակություն
14.06.2023 | 21:21Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ վերահսկողական վարչության ուսումնասիրությամբ և հայտնաբերված մի շարք խախտումներով՝ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժը՝ երկու ամիս ժամկետով։