Գևորգ Չաուշի փողոցում վերամբարձ կռունկին «Մերսեդես սպրինտերի» բախվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ. ՔԿ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թ․ հունիսի 13-ին՝ ժամը 06։31-ի սահմաններում, Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում 1982 թ․ ծնված, Երևան քաղաքի բնակչի վարած «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկին։ Դրա հետևանքով «Մերսեդես սպրինտերի» վարորդը, նույն ավտոմեքենայի 7 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բուժհաստատություններ։

«Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն։ Վնասվածքներ ստացած անձանց առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։

Պատահարի հետևանքով վնասվածք ստացած անձանցից 5-ը շարունակում են գտնվել բուժհաստատություններում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, իսկ 3 անձ հիվանդանոցից դուրս է գրվել։

Ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նշանակվել է նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, տրասնպորտային միջոցների վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։