ԵԽԽՎ համազեկուցողները հույս են հայտնել, որ ռուս խաղաղապահները 2025թ․ կլքեն ԼՂ-ն, նաև Բաքվին կոչ են արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիթորինգի համազեկուցողները, ավարտելով հնգօրյա այցը Բաքու (2023 թվականի հունիսի 3-7-ը), հանդես են եկել հայտարարությամբ։

Իան Լիդելլ-Գրեյնգերը (Միացյալ Թագավորություն, EC/DA) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա, SOC) հայտարարության մեջ նշել են, որ այցի ընթացքում բարձրացրել են մի շարք մտահոգություններ՝ կապված բազմակարծության ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ, ինչպես ասվում է Ադրբեջանի մոնիթորինգի վերաբերյալ Վեհաժողովի վերջին բանաձևում։

Նրանք հանդես են եկել մի շարք գնահատականներով և առաջարկություններով՝ խոսքի ազատության, ՀԿ-ների իրավիճակի, դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական դրդապատճառներով կալանավորված բանտարկյալների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցերի։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռք բերված վերջին առաջընթացը խաղաղ համաձայնագրի հարցում և հորդորում ենք երկու կառավարություններին՝ ակտիվացնել երկկողմ բանակցություններն այս առումով»,- ասվում է հայտարարության մեջ։

Համազեկուցողները նաև ողջունել են Ադրբեջանի ականազերծման աշխատանքները և կոչ արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, մենք վերահաստատում ենք ազատ տեղաշարժի ապահովման մեր կոչը՝ համաձայն մեր նախորդ հայտարարությունների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։ Նաև հույս ենք հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը կլքեն տարածքը ամենաուշը մինչև 2025 թվականի նոյեմբեր»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ապրիլի 23-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել՝ է՛լ ավելի խորացնելով Արցախում հումանիտար ճգնաժամը։

Էմմա Չոբանյան