Վիլնյուսից ակնկալիքներ չունենաք․ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեռ չի պատրաստվում վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Շվեդիան բավարար քայլեր չի արել իր խոստումները կատարելու համար, քանի որ վերջերս թույլ է տվել PKK-ի կողմնակիցներին ցույցեր կազմակերպել: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ըստ էության, փակելով հաջորդ ամիս Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքին Շվեդիայի միանալու դուռը։

«Որպեսզի Անկարան աջակցի ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության դիմումին, Շվեդիան պետք է կատարի իր պարտավորություններն ահաբեկչության դեմ պայքարում։ Ես դա ասել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ առանց այդ հարցի լուծման՝ չեն կարող առաջ շարժվել։

«Մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք կարողանա հավանություն տալ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- ասել է Էրդողանը։

Նա հիշեցրել է, որ թուրքական պատվիրակությունն այսօր մասնակցելու է Ֆինլանդիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի պատվիրակների հետ չորրորդ հանդիպմանը։

«Թուրքիայի նախագահի դիրքորոշումն ակնհայտ է, Վիլնյուսից առանձնահատուկ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,- հավելել է Էրդողանը։

Հավելենք, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու հուլիսի 11-12-ը։

Էմմա Չոբանյան