Բաղրամյան պողոտայում կատարված սպանությունը բացահայտվել է

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Հունիսի 6-ին՝ ժամը 22.07-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայի 49/2 հասցե, որտեղ տղամարդու դիակ է եղել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել էր 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերոհիշյալ հասցեի մոտակայքում Երևանի Նար-Դոսի փողոցի 25-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող, դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Վարազդատ Գասպարյանի ուղղությամբ, որը մահացել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 6-ին Նար-Դոսի փողոցի 25-ամյա բնակիչը, դեռևս չպարզված հարցի շուրջ անհամաձայնություններ ունենալով Վարազդատ Գասպարյանի հետ և նախապես պլանավորելով սպանել նրան, երեկոյան ժամը 8-ի սահմաններում որպես տաքսի շահագործվող «Օպել»
մակնիշի մեքենայով գնացել է Երևան քաղաքի Ջեյմս Բրայսի փողոց, որտեղ դարանակալել է և հարմար պահն օգտագործելով՝ կրակել ու սպանել է Վարազդատ Գասպարյանին:

Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես նաև Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 13-ին 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: