ՌԴ-ն չի՛ հեռացել ՀՀ-ից, մի՛ հանեք նրա վրայից պատասխանատվությունը․ չի՛ կատարում պարտականությունը, բարդում է Եվրոպայի վրա․ Գևորգ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
Բոլորը

Ադրբեջանի զինուժը, այդ թվում՝ ականանետից, այսօր կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանն ամիսներ շարունակ կեղծ լուրեր է տարածում, թե հայկական կողմերն են կրակում։

Factor TV-ին տված հարցազրույցում Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը համաձայնվեց ՀՀ ԱԳՆ-ի այսօր տարածած հաղորդագրության հետ, որ այսպիսով Ադրբեջանն ուժի կիրառումից առաջ ապահովում է «տեղեկատվական նախապատրաստում» և առկա են լրջագույն վտանգներ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար: Բայց փորձագետը նաև կոնկրետ գործողություններ է ակնկալում Հայաստանի իշխանություններից՝ ադրբեջանական մոտալուտ բռնարարքները կանխելու համար։

«Ադրբեջանն ահռելի ծավալով հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ, հոգեբանական գրոհներ է իրականացնում, և այսօր ադրբեջանական նարատիվներն ուժգին տարածված են Հայաստանում, երբեմն չգիտես՝ հա՞յ է խոսում, թե՞ ադրբեջանցի։ Ադրբեջանը ծուղակներ կստեղծի՝ պարտադրելու, որ Արցախի հայերն ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, եթե ոչ՝ լքեն Արցախը։ Ադրբեջանի նպատակն է՝ Արցախի հայաթափում և ապառազմականացում, և ես կարծում եմ, որ նա կխուսափի ուղիղ առճակատման գնալ։ Ադրբեջանը մտնի Արցախ՝ դրոշը դնի, ռուսները չեն խոչընդոտելու, Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անելու։ Ասում եք՝ պատերազմ չեմ կարող, իսկ ի՞նչ եք պատրաստվում անել։ Փաստն այն է, որ հիմա ՌԴ-ն և Ադրբեջանը «Կոլցո 2» օպերացիա են իրականացնում ԼՂ-ում, սակայն ՀՀ-ն չի պայքարում դրա դեմ, ո՞վ է լուծելու խնդիրը»,- ասաց Գևորգ Մելիքյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան