«Նպատակասլաց որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք ակնհայտորեն տեսնում եմ»․Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
Բոլորը

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ուշադիր հետևում է վերջին օրերին նախկինում կատարված հանցագործությունների աղմկահարույց բացահայտումներին և արդեն նրա մոտ հարցեր են առաջացել։ Նա չի հասկանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալության պատճառների մասին Ազգային անվտանգության տարածած հաղորդագրության հետևյալ հատվածը. «Երբ ասում է՝ իր անձնական գումարները մուտքագրել է հաշվապահություն քողարկելու համար վատնումը։ Եթե ամբողջ գումարը վճարել է իր անձնական գումարից, ես էստեղ, օրինակի համար, չէի տեսնի վատնում»։

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին «Մարտի 1»-ի գործով կասկածյալ ներգրավելու հիմնավորումները ևս հարցեր են առաջացրել։ Դավիթ Հարությունյանը վկայակոչում է Սահմանադրության 72-րդ հոդվածը, ըստ որի՝ բանակի գեներալ-լեյտենանտը չի կարող դատապարտվել մի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չէր համարվում։

«Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարևոր է պահել ամենօրյա լարվածությունը, բայց ես կարծում եմ դա չի կարելի անել այս գնով։ Սա շատ լուրջ հարված էր բացահայտումներին և նպատակին»,- զգուշացնում է ՀՀԿ խորհրդի անդամը։

Նախկին նախարարը հույս ունի, որ մեղադրանքներ ձևակերպելիս իրավապահներն այսուհետև ավելի ուշադիր կլինեն։ Այսօր գործող Սահմանադրությամբ 10 տարի առաջ մարտի 1-ին Միքայել Հարությունյանի գործած արարքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ։ Ընդհանրապես արդարադատության նախկին նախարարը տպավորություն ունի, թե իշխանափոխությունից հետո արդարադատության համակարգում ոչինչ չի փոխվել։ Դիցուք, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի խուզարկության փաստը նույնպես նա միանշանակ չի ընդունում. «Ես, այնուամենայնիվ, որոշակի տենդենցիա այստեղ տեսնում եմ։ Այսինքն, նպատակասլաց որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք ակնհայտորեն տեսնում եմ։ Ճիշտն ասած, որոշ բաներ դա հուշում են։ Ենթադրենք, օրինական զենքը վերցնել, փորձաքննություն իրականացվի․․․ Զուտ, ուղղակի համակարգին ծանոթ մարդ, ինձ համար տարակուսանք է սա առաջացնում, որովհետև յուրաքանչյուր օրինական զենք, նրա բոլոր փամփուշտները, կրակոցները պահվում են բազայում և նոր փորձաքննության կարիք չկա»։

Նրա մոտ, իհարկե, հարցեր առաջացել են, երբ տեսել է, թե ինչքան գումարներ կան Սերժ Սարգսյանի եղբոր որդու և նախկին նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի բնակարաններում: «Բայց ի տարբերություն ձեզ, իմ մոտ պատասխաններն այդքան ավտոմատ չեն, որքան ձեր մոտ»,- լրագրողներին հակադարձում է նա։

Նախկին նախարարը չի կարծում, որ Ազգային անվտանգությունն անելիք ունի նաև իր գործունեության հետ։ Իր աշխատանքը գնահատել է հենց գործող նախարարը և ինքը շնորհակալ է նրան։ Բայց ուսումնասիրել կարող են։ Նա անդրադարձավ նաև այսօրվա դատարանների աշխատանքին։ Վստահ չէ, որ շատ բան է փոխվել դատարանների անաչառության հարցում․

-Դատարանները, ցավոք սրտի, ոչ այն ժամանակ են գործել իսկապես այն դատարան, որ ես ակնկալել եմ, ոչ այսօր․․․ երկու դեպքում էլ նրանք գործում են, ցավոք սրտի, դեռևս ոչ բավարար։

-Ուղղորդվա՞ծ էին երկու դեպքում էլ։

-Գիտե՞ք, ուղղորդումը անպայման չի նշանակում, որ մենք ձեզ պետք է ասենք էսպես անեք։

-Նախկինում ասում էին՝ Բաղրամյան 26-ն է ուղղորդում։

-Գիտե՞ք, ասելուն ես չեմ հավատում։ Բայց փորձել կանխագուշակել ինչ է իրենցից ակնկալվում, ցավոք սրտի, այդ երևույթը առկա է, ինչը բնորոշ չէ անկախ դատական համակարգին։

Ի դեպ, Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային Ժողովում մասնակցում էր Ընտրական նոր օրենսգրքի քննարկումներին, որից հետո նա լրագրողներին ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում, որովհետև կառավարական ճգնաժամ չկա։

Մհեր Արշակյան