Սիրիայում Թուրքիայի հրետակոծության հետևանքով ռուս զինվորականների շրջանում կորուստներ կան

Լուրեր

08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
Բոլորը

Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգում ռուս զինվորական է սպանվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբն ու քրդական անվտանգության աղբյուրը, գրում է Reuters-ը։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը, որը մոնիթորինգի է ենթարկում Սիրիայում հակամարտությունը, ասել է, որ ռուսները կորուստներ են ունեցել, երբ նրանց ավտոշարասյունը խոցվել է թուրքական հրետակոծության հետևանքով:

Լրատվամիջոցին անվտանգության աղբյուրը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն շրջանից, որտեղ տեղակայված են թուրքական զորքերը, և վիրավորները բուժվել են մոտակա շրջանի հիվանդանոցում, որը վերահսկվում է քրդական ուժերի կողմից:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն անմիջապես չի պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին։ Թուրքիայի ՊՆ-ն էլ հայտարարել էր, որ լուրերը, թե թուրքական ուժերը հրետակոծել են դիրքերը Հալեպի հյուսիսային շրջաններում և հարվածել ռուսական զրահամեքենային, «ճիշտ չեն»։

Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի գլխավորած ինքնավար վարչակազմին առնչվող Ronahi TV-ի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, որ համազգեստով տղամարդիկ պատգարակներով առնվազն երկու տղամարդու տեղափոխում են ռուսական ուղղաթիռ:

Էմմա Չոբանյան