Ուկրաինան մարտերում կորցրել է Ֆինլանդիայի կողմից փոխանցված Leopard 2R վեց տանկերից երեքը

Լուրեր

25.07.2026 | 11:57
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ընթացքում կորցրել են առնվազն երեք Leopard 2R տանկ, որոնք Կիևին էր փոխանցել Ֆինլանդիան, հաղորդում է Meduza-ն՝ հղում անելով Helsingin Sanomat-ին։

Ֆինլանդիան Ուկրաինային, ընդհանուր առմամբ, փոխանցել է Leopard 2R վեց տանկ։

Տելեգրամյան ալիքներում հայտնվել են ռազմական գործողությունների գոտում արված լուսանկարներ, որոնցում երևում են խոցված երեք տանկերը։ Հաղորդվում է, որ նկարներն արվել են Զապորոժիեի շրջանում:

Լրատվամիջոցի՝ փաստերը ստուգող թիմի անդամ Ջոն Հելինը կարծում է, որ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Leopard 2R տանկերն արտադրվում են Գերմանիայում․ Բեռլինն ավելի վաղ համաձայնություն էր տվել տանկերի մատակարարմանը Կիև։  ՌԴ ՊՆ-ն էլ հունիսի 6-ին առաջին անգամ հայտարարել էր Ուկրաինայում Leopard տանկերի ոչնչացման մասին։

Էմմա Չոբանյան