Ադրբեջանը պրովոկացիա արեց, ասելով՝ ՌԴ-ն պիտի հսկի ՀՀ տարածքով ուղին դեպի Նախիջևան․ Փաշինյանը պիտի՛ գնահատական տա․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ

-Ադրբեջանը և Հայաստանն իրարամերժ հայտարարություններ են անում ապաշրջափակման թեմայով․ Ադրբեջանի փոխվարչապետը վերջերս փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց, թե Ռուսաստանը պետք է վերահսկի Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, մինչդեռ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հակադարձեցին՝ հայտարարելով, որ եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում այդպիսի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, և պետք է գործեն ճանապարհներ կողմերի իրավազորության ներքո։ Ինչպե՞ս գնահատել այս իրավիճակը։

-Ադրբեջանի կողմից նման հայտարարություն անելը պրովակացիա է։ Հասկանալի է, որ դա, անշուշտ, ոչ թե կոմունիկացիոն, ոչ թե պետական մարմինների հարց է, այլ քաղաքական։ Ադրբեջանի կողմից ասվածին պետք է պատասխան հայտարարությամբ հանդես գա ՀՀ բարձր քաղաքական ղեկավարությունը։ Լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանը տա, որովհետև դա քաղաքական, աշխարհաքաղաքական հարց է, ոչ թե տնտեսական կամ կոմունիկացիոն։ Պետք է սպասել Փաշինյանի և Ալիևի խոսքերին, և հետո փորձել գնահատական տալ։

-Վերջին շրջանում ապաշրջափակման թեման հետաքրքիր երանգ ստացավ, պարզվեց, որ Ալիևի կողմից հորինված «Զանգեզուրի միջանցքի» թեման աջակցությունի ունի ՌԴ-ի կողմից։ Պուտինը դա չժխտեց։ Երբ հայտարարություն է արվում այդ ճանապարհի մասին, նշանակում է, որ փոխգործակցություն կա՞ Հայաստանի ձեռքից այդ կոմունիկացիան վերցնելու հարցում։

-Ստացվում է, որ դա հորինված հարց չէ, մենք երկու-երեք տարի այդ մասին խոսում էինք եթերում։ Հորինված «միջանցքի» պրոբլեմն աշխարհաքաղաքական է, և դա պետք է Ռուսաստանին, Թուրքիային, իսկ Ադրբեջանը և Հայաստանը «փոքր» երկրներ են, որոնց դերն այդ հարցում այնքան էլ մեծ չէ։ Այդտեղ նորությունը միայն այն է, որ Ռուսաստանը ստիպված էր համաձայնվել, որպեսզի եթերում հայտարարվի այն մասին, թե այդ հարցը ձևավորված է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, ոչ թե Ադրբեջանի։ Բոլորը հասկանում են, որ Զանգեզուրի պրոբելմը «միջանցքի» պրոբլեմ չէ, այլ Սյունիքի և Արցախի ապագայի հարցն է, եթե դրան համաձայնվում ես, նշանակում է՝ համաձայնում ես, որ Արցախը և Սյունիքը հայկական իշխանության տակից պետք է դուրս գան։ Այս լուծումը հայ ժողովրդին փորձել է պարտադրել նաև 2020թ․ ռուս-թուրքական դաշինքը՝ Ադրբեջանի ձեռքերով։ Ի վերջո, Ռուսաստանն է հրավիրել Թուրքիային՝ կիսել Հայաստանը, կիսել տարածաշրջանը, և կիսել աշխարհը։ Գլուխները կորցրած երկու ավտորիտար ղեկավարները որոշել են, որ իրենք կարող են որոշել հայ ժողովրդի և տարածաշրջանի ապագան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան