ԱՄՆ-ում կարծում են՝ ՀՀ-Ադրբեջան պայմանագիրը կզսպի ռուսներին, կհեռացնեն նրանց․ ո՛չ, ՌԴ-ն շահելու է․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

-Վերջին օրերին ուկրաինական պատերազմի ուղղությունը բավականին թեժացել է Կախովկա ՀԷԿ-ի պայթյունի հետևանքով։ Ամերիկյան հետախուզությունը ունի տվյալներ, որ դա արել են ռուսները՝ ուկրաինական հակահարձակումը կանգնեցնելու նպատակով, բայց դեռևս վերջնական ապացույցներ չեն հրապարակվել։ Ուկրաինական կողմի հաղորդագրությունների համաձայն՝ ռուսական զորքերն ամբողջությամբ թողել են ջրհեղեղից տուժած շրջանները և այնտեղ մնացած մարդկանց տարհանում են ուկրաինացի փրկարարները։ Իհարկե, ՌԴ-ն էլ Ուկրաինային է մեղադրել այս պատահարի համար։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է հիմա դրություն և ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այսօր։

-Այն, որ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումով նման կարևորագույն ջրամբարի պայթեցումը տեղի է ունենում, այն ժամանակ, երբ Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման, տեղիք է տալիս ենթադրությունների, որ, ամեն դեպքում, ռուսական կողմի մասնակցությամբ է սա տեղի ունեցել։ Իհարկե, պատերազմի ժամանակ նման իրադարձությունները հետաքննել և վերջնական կարծիք հայտնելը ևս սխալ գործ է, բայց դեպքերի համադրությունը ենթադրում է, որ այստեղ մի քանի գործոններ կարող են լինել։ Իրականում կարող է լինել այն սցենարը, որ ռուսական կողմը, թերևս, փորձել է այդ ջրամբարի որոշ մասեր, օրինակ՝ այնտեղ կար կամուրջ, որը, թերևս, ուկրաինական կողմը հակահարձակման դեպքում կարող է օգտագործել, այդ կամրջի վերացման արդյունքում, կարծել են, կկարողանան լոկալ ձևով անել, հավանաբար, դա հանգեցրել է ավելի մեծ աղետի։ Այստեղ ամենակարևոր խնդիրը Զապորոժիեի ԱԷԿ-ի համար այս ջրամբարի դերն է, սառեցման ցիկլի մի մասն է կազմում։ Բարեբախտաբար, առայժմ ՄԱԳԱՏԷ-ն ավելի հստակ դիրքորոշում է արտահայտել՝ այն առումով, որ ռիսկերն առայժմ կառավարելի են։

-Այս շրջանը՝ ՀԷԿ-ի պայթեցումը համընկավ նաև այն խոսակցությունների հետ, որ Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման։ Ձեր կարծիքով՝ ռազմական ինչպիսի՞ բռունցք է ձևավորվել ուկրաինական կողմում և ի՞նչ ռազմական ռեսուրսներով է ՌԴ-ն պատրաստվում դիմակայել, պաշտպանվել, նաև նոր իրականություն է հիմա ձևավորվել՝ ռուսական բազմաթիվ դիրքեր հայտնվել են ջրի տակ։

-Նախ՝ ուկրաինական հակահարձակման մասին, այն ծրագրվում է արդեն ամիսներ շարունակ, և սա ունի մի քանի բաղադրիչ։ Առաջինը՝ հարձակողական բնույթի ռազմական տեխնիկայի և կարողությունների փոխանցումն է Ուկրաինային, որը հավաքական Արևմուտքը կարողացավ որոշ մասով անել ու հիմա էլ շարունակում է։ ԱՄՆ-ը նաև քննարկում է օդուժի կարողությունների ուժեղացման հարցը։ Երկրորդ բաղադրիչը, իհարկե, հենց ուկրաինացի զինվորների վերապատրաստման հարցն է, որը բավականին ակտիվորեն կատարվում է, ինչպես նաև կոորդինացիան։ Այստեղ է, որ ուկրաինական կողմը հստակորեն առավելություն ունի, քանի որ կատարվում է, այսպես կոչված, չորս հարթության վրա գործողությունների համակարգում։ Հակառակ կողմում տեսնում ենք, որ այդ համակարգումը բավականին թույլ է։ Իրականում ուկրաինական պատերազմում ակնհայտ դարձան ՌԴ-ի վերջին մի քանի տասնամյակների ընդունած քաղաքականության արդյունքները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան