«Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավելի մնալու համար»․ Փաշինյանի ելույթից 2 տարի անց խնդիրը չի լուծվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

44-օրյա պատերազմից ավելի քան 2 ու կես տարի անց Բաքվում դեռ մի քանի տասնյակ հայ ռազմագերի կա՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով նախատեսվում էր գերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձ։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 33 գերի կա, սակայն ՄԻԵԴ-ում հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպաններն անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որ առնվազն 80 անձ է պահվում Բաքվի բանտերում։

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2021 թվականի հունիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ գերության մեջ գտնվող անձանց վերաբերյալ մի հայտարարություն արեց, որը տևական ժամանակ քննարկումների ու քննադատությունների տեղիք տվեց։

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են ՀՀ անկախության և ինքնիշխանության համար, նրանք մեզ կներեն մեկ, երկու ամիս ավելի բանտերում մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,- ասել է նա։

Վարչապետի թեկնածուն այդ օրը նաև հայտարարել էր, որ գերիների խնդիրը փորձում են Հայաստանի և հայ ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։

2020 թվականի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Խծաբերդում գերեվարված և 2022 թվականին գերությունից վերադարձած Վարազդատը Փաշինյանի մոտեցմանը քննադատաբար է նայում։

«Ո՛չ այնտեղ հայտնվելն է ներելի, ո՛չ էլ այնտեղ այդքան մնալն է ներելի։ Ում վարչապետ եք անվանում, ինքն այնքան վատ բաներ է անում, որ կարծում եմ՝ չարժի զարմանալ իր այդ հայտարարության վրա։ Նա պատասխանատվության զգացողություն չունի»,- ասում է Վարազդատը։

Զինծառայողների և գերությունից վերադարձած անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձանագրում է՝ Փաշինյանի հայտարարությունից հետո ոչ միայն գերիների վերադարձի հարցը չի լուծվել, այլ նաև ՀՀ անկախությունն ու անվտանգությունն են վտանգի տակ հայտնվել։

Հոգեբան Արկադի Մեհրաբյանը Փաշինյանի հայտարարությունից երկու տարի անց դրական արդյունքներ չունենալը մտահոգիչ է համարում․ նշում է՝ խոցելի խմբերին պատկանող բազմաթիվ անձինք հոգեբանական խնդիրներ են ձեռք բերել։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Կառավարության համար քաղաքացիները, գերիները վերջին պլանում են, կարևորն իշխանությունը պահելն է։

Հոգեբան Արկադի Մեհրաբյանի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարությունն ավելի շատ մոտ ապագայում գերիների վերադարձին չսպասելու, քան սպասելու մասին էր։

Նշենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների վերադարձի վերաբերյալ։ Երեք շաբաթ անց, սակայն, դրական որևէ տեղաշարժ դեռևս չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան