ՀՀ-ն վճռական է բարգավաճելու անվտանգ և խաղաղ տարածաշրջանում. ՀՀ ԱԺ նախագահը՝ Միացյալ Թագավորությունում

Լուրեր

13.04.2026 | 21:52
Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ․ փաստաբան
13.04.2026 | 21:46
Առավոտյան ժամը 06։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու
13.04.2026 | 21:33
Ապրիլի 14-ի լուսադեմին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան. ՇՄՆ
13.04.2026 | 21:24
Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին Կայա Կալասի հետ կհանդիպի
13.04.2026 | 21:15
Փաշինյանի նախաճաշը՝ արտառոց կազմով․ ո՞ւր մնացին ընտրակեղծարարության ու առևանգումների մեղադրանքները. ՏԵՍԱՆՅՈւԹ
13.04.2026 | 21:00
Հավաստիացնում եմ` ո՛չ միայն ՌԴ դեսպանը, այլ նաև մյուսները, երբ ԿԸՀ են գալիս՝ թույլ չեն տալիս քաղաքական հարց բարձրացնել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 20:57
Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ
13.04.2026 | 20:45
Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է․ ուժերը չեն միավորվել
13.04.2026 | 20:33
Թրամփը սպառնում է ոչնչացնել իրանական նավերը, որոնք կփորձեն հատել Հորմուզը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման ֆոնին
13.04.2026 | 20:22
Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ ռաբոնա հարվածով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 20:10
Մագյարը խոստացել է չարգելափակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը
13.04.2026 | 20:00
Փաշինյանը շառից-փորձանքից հեռու՝ ճիշտ կանի մնա իր գրասենյակում․ միշտ մի վնաս գալիս է, նայեք վերջին 10 բեմելները․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 19:53
Այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն
13.04.2026 | 19:41
Իսրայելն աջակցում է Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը. Նեթանյահու
13.04.2026 | 19:30
Տպավորություն է՝ Սամվել Կարապետյանին ՌԴ-ում ասել են՝ գնա ՀՀ-ում իշխանափոխություն արա, թե չէ՝ բիզնեսներիդ տերը չես լինի․ Լիլիթ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է:

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն: Սըր Լինդսի Հոյլը ողջունել է Հայաստանի պատվիրակության այցը, նշել, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը լավ գործընկերներ են եւ խոսքը փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մեծարգո՛ պարոն Լինդսի, Ձերդ Գերազանցություն,
Համայնքների պալատի հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախ թույլ տվեք սրտանց շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորություն այցելելու հրավերի համար: Համոզված եմ, որ նման այցերը կենսական նշանակություն ունեն եւ նպաստում են փոխըմբռնման եւ համագործակցության ընդլայնմանը: Իմ ցանկությունն է բրիտանական կողմին ներկայացնել Հայաստանի իրավիճակի ավելի ամբողջական պատկերը:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ սերտ համագործակցությունը եւ հույս ունենք համատեղ ջանքերով ամրապնդել մեր հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Մենք շատ ուրախ ենք ողջունել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը եւ հուսով ենք, որ այն նոր դարաշրջան կբացի մեր երկկողմ հարաբերություններում:

Թույլ տվեք ընդգծել մեր հարաբերությունների իրավական դաշտի կարեւորությունը: Այս առումով առաջնային նշանակություն ունի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը:

Ամբողջ աշխարհի համար այն հեռանկարը, որ հետխորհրդային պետությունը կընդունի իրական ժողովրդավարական ընտրություններ եւ կմերժի օրուելյան ֆարսը, որը տեղի է ունենում ժողովրդավարության անվան տակ, առնվազն զարմանալի պետք է լինի: Այնուամենայնիվ, ես հպարտությամբ պնդում եմ, որ Հայաստանն ընտրել է հենց այդ ճանապարհը:

Չնայած մեր առջեւ ծառացած մարտահրավերներին՝ մենք անսասան ենք մեր համոզմունքի մեջ, որ ժողովրդավարությունը լավագույն քաղաքական կառույցն է մարդկային ներուժն իր բազմազան ձեւերով բացահայտելու համար:

Հիմա թույլ տվեք կենտրոնանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ինչպես հավանաբար գիտեք, 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Այս ոչ բռնի գործողության շնորհիվ հայ ժողովուրդը կողմնորոշվեց իր ապագայի հարցում, մերժեց մեր երկիրն ավելի քան երկու տասնամյակ կառավարող իշխանություններին եւ ազատ ընտրություններում ընտրեց նոր խորհրդարան՝ իր պետության շահերը պաշտպանելու համար:

Հայաստանը լիովին հանձնառու է հետագա ժողովրդավարական բարեփոխումներին քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ զինված ուժերը եւ դատական համակարգը: Նույնիսկ 2020 թվականի 44-օրյա սարսափելի պատերազմից հետո մեր ժողովուրդն արտահերթ ընտրություններում քվեարկեց ներկա իշխանությունների օգտին՝ համարելով, որ նրանք միակ ուժն են, որն ունակ է իրեն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, հիմնարար իրավունքների եւ ազատությունների ապահովման, ներառական հասարակության ստեղծման եւ բոլորի բարգավաճման ճանապարհով:

Վերջին բանաձեւերում Եվրոպական խորհրդարանը բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը: Նշվում է, որ երկրի պայքարը հանցավորության եւ կոռուպցիայի դեմ այն դարձրել է տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից մեկը: Ավելին, մեր երկիրը հիշատակվում է կանանց հզորացման համար, հատկապես բոլոր մակարդակներում որոշումների կայացման համատեքստում:

Ինչ վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումներին, ապա բանաձեւերում ընդգծվում է 2018 թվականից ի վեր երկրի արձանագրած էական առաջընթացը, ինչը երկիրը բնութագրում է որպես ժողովրդավարության տարածաշրջանային առաջնորդ: Մասնավորապես, բարձր են գնահատվել վերջին երկու ընտրությունները: Եվրոպական խորհրդարանը ճանաչել է քաղաքական ֆինանսավորման համակարգի ամբողջականության ապահովման եւ քաղաքական կուսակցությունների թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ջանքերը:

Իր վերջին զեկույցում Freedom House-ը նշել է նաեւ 2022 թվականին մեր երկրի կողմից ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները՝ ընդգծելով ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ոլորտում առաջընթացը եւ նշելով, որ այն տարանցիկ երկրների շարքում միակ երկիրն էր, որն առաջ է անցել մեկից ավելի ցուցանիշներով: Զեկույցում նաեւ ճանաչվում են այն հսկայական մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրը՝ ի դեմս Ադրբեջանի:

Ճիշտ է, դեռ շատ անելիքներ կան, սակայն Հայաստանի կառավարությունը հստակ է իր տեսլականում եւ հաստատակամ է իր առջեւ դրված առաքելությունը կատարելու վճռականության մեջ: Հայաստանը վճռական է բարգավաճելու անվտանգ եւ խաղաղ տարածաշրջանում, որն անկախ է արտաքին ցանկացած սպառնալիքից: Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարեւանների նկատմամբ: Մենք ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը եւ ապահովել մեր երկրի անվտանգությունը: Սրանք են մեր հիմնական սկզբունքներն ու մեր մանդատի էությունը:
Բայց մենք ավելիին ենք ձգտում:

Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հսկայական չօգտագործված ներուժ ունեցող խաչմերուկ՝ Արեւելքն ու Արեւմուտքը կապող երկիր, առեւտրի երկիր, որի շնորհիվ ժողովուրդները միավորվում են, իսկ թշնամանքը հանդարտվում է:
Շնորհակալ եմ ուշադրության համար»: