Նախատեսվում է կարգավորել փամփուշտների շրջանառությունը, հրազեն ձեռք բերող քաղաքացիների անվտանգության կանոնների իմացությունը

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։ Նախագծերի ընդունումը միտված է իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների հաղթահարմանը և կարգավորվող իրավահարբերությունների կատարելագործմանը։ Նախագծերը դրված են e-draft հարթակում։

Մասնավորապես, ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում է կարգավորման ենթարկել փամփուշտների շրջանառության, քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիների համար անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների հանձնման, ինչպես նաև օդաճնշիչ և այլ տեսակի քաղաքացիական զենքերի՝ ոչ սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործելու սահմանափակման բացակայությանը վերաբերող իրավանորմերը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել տեսական և գործնական քննություններ, մինչդեռ դեռևս նման կազմակերպություններ չկան։ Նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում։

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կսահմանվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու, դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։ Հիմնավորման մեջ նշվում է, որ, անհրաժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթները տարածել նաև փամփուշտների շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին վերաբերող դրույթներն առկա չեն, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում։

Միաժամանակ, «Պետական տուրքի մասի» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է դրույքաչափ զենքի փամփուշտների, հրազենի հիմնական մասեր ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝ բազային տուրքի հնգապատիկի չափով, քանի որ գործող օրենքով պետական տուրք է եղել սահմանված միայն հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց տրվող թույլտվություններից է` քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու թույլտվությունը` վեց ամիս գործողության ժամկետով։