Թուրքիայի նորանշանակ ՊՆ ղեկավարը դերակատարություն է ունեցել վիճահարույց միջադեպերում՝ մասնակից լինելով խաղաղ բնակիչների սպանությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Յաշար Գյուլերը, որին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշանակել է պաշտպանության նախարար, այն մի քանի գեներալներից է, որոնք դերակատարություն են ունեցել զինվորականների հետ կապված մի շարք վիճահարույց միջադեպերում, գրում է Nordic Monitor-ը։

Լրատվամիջոցը գրում է, որ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին մի խումբ մաքսանենգների, որոնք Իրաքից անցել են թուրքական հարավարևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջան, շփոթել էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների հետ և ռմբակոծել F-16 կործանիչներով, ինչի հետևանքով զոհվել էր 34 մարդ, որոնցից 17-ը դեռահասներ էին։

Զինվորական դատախազության կողմից 2014 թվականին միջադեպի վերաբերյալ կազմված 16 էջանոց զեկույցի համաձայն՝ այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Գյուլերը գնացել է Գլխավոր շտաբի հրամանատարական կենտրոն, դիտել անօդաչու թռչող սարքերով ուղարկված կադրերը և ասել, որ, իր գնահատմամբ, օդային գործողությունը տեղին կլինի։ Ըստ թուրքական  մամուլի տեղեկությունների՝ կենտրոնի որոշ սպաներ Գյուլերին ասել են, որ կասկածյալները, հավանաբար, մաքսանենգներ են, սակայն Գյուլերը հրաժարվել է լսել նրանց։ 2013-ին զինդատախազությանը տված հայտարարության մեջ Գյուլերը պնդել է, որ ինքը նման որոշում է կայացրել տարածաշրջանում PKK-ի բարձրաստիճան հրամանատարների գործունեության վերաբերյալ հավաստի հետախուզական տեղեկատվության արդյունքում՝ վկայակոչելով թուրքական MİT հետախուզական գործակալությունը։

Ավելի ուշ Դիարբեքիրի դատախազությունը հայտարարել էր միջադեպում իրավազորության բացակայության մասին ու որոշել քրեական հետապնդում չիրականացնել։

Գյուլերի անունը հայտնվել է նաև 2014 թվականին տարածված աուդիո ձայնագրության մեջ։ Մասնավորապես, արտահոսած ձայնագրության մեջ այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱԳ նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն, այն ժամանակ MİT-ի փոխքարտուղար Հաքան Ֆիդանը և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Գյուլերը 2013 թվականի մարտի 13-ին Դավութօղլուի գրասենյակում քննարկում են Սիրիայում ռազմական գործողությունները։  Ձայնագրության մեջ Գյուլերն ասում է, որ Սիրիայում հակակառավարական խմբավորումներին զենք և զինամթերք ուղարկելու՝ MİT-ի ջանքերը պետք է աջակցություն ստանան։

Բացի այդ, Գյուլերը Գլխավոր շտաբի պետի տեղակալն էր 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ։

Շատերը պնդում են, որ հետագա ապացույցները ցույց են տվել, որ գլխավոր գեներալները, այդ թվում՝ այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և Յաշար Գյուլերը, իրականում աշխատել են թուրքական հետախուզության պետ Ֆիդանի և նախագահ Էրդողանի հետ՝ կեղծ հեղաշրջում իրականացնելու համար՝ սպաների զանգվածային մաքրման համար պատրվակ ստեղծելու նպատակով։ Ձախողված հեղաշրջումն օգնեց Էրդողանին բանակից հեռացնել ՆԱՏՕ-ի կողմնակից սպաներին, այդ թվում՝ բոլոր գեներալների և ծովակալների մոտ 70 տոկոսին։ Նրանց փոխարինեցին դաշինքին թշնամաբար տրամադրված իսլամիստներն ու նեոնացիոնալիստները։

Գնդապետ Ջեմիլ Թուրհանը՝ իբր հեղաշրջման մեջ ներգրավված սպաներից մեկը, դատարանում ցուցմունք է տվել, որ ռազմական դրության հրամանն ուղարկել է ռազմակայաններ Գյուլերի հրամանով և իր հրամանատարների իմացությամբ։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ Գյուլերի ընտանիքի անդամները ևս Էրդողանի իշխող կուսակցության հավատարիմ աջակիցներ են։ Նրա եղբայրը՝ թոշակի անցած գնդապետ Աթիլա Գյուլերը, 2015 թվականին Բայբուրդում պատգամավորության թեկնածու էր։

Էմմա Չոբանյան