Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացման հայտնաբերման դեպքում՝ ծառայությունների մատուցումն անմիջապես չդադարեցնելու հարցը կարգավորվել է. ՀԾԿՀ

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով բնակիչների կողմից խմելու ջրի ապօրինի սպառում և ջրահեռացման համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերելու դեպքում՝ ծառայություններն անմիջապես դադարեցնելու դեմ բողոքները, 2018 թվականի հուլիսի 4-ի նիստում քննարկել է 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագիծը, որով առաջարկվել է վերոնշյալ դեպքերում անմիջապես չդադարեցնել ծառայությունների մատուցումը և բնակիչներին, սահմանված կարգով, բաժանորդ դառնալու հնարավորություն ընձեռել. տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: 

Նախագծով առաջարկվել է նաև 2019 թվականի հունվարի 1-ից բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթում ներառել առավել մանրամասն տեղեկատվություն:

Քննարկելով վերը նշված հարցերը՝ հանձնաժողովը ընդունել է որոշում, որով սահմանվել են, բնակչի կողմից ապօրինի միացման դեպքում, պայմանագիր կնքելու միջոցով ժամանակավոր բաժանորդ դառնալու ընթացակարգն ու ժամկետները: Որպես ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետ ամրագրվել է 90 աշխատանքային օր, իսկ եթե նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցրած գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան, ապա 150 աշխատանքային օր։ Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքի տեղակայման անհնարինության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վնասման, օգտագործվող խմելու ջրի որակի շեղման և այլ հնարավոր ռիսկերի առկայության դեպքում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իրավունք ունի համապատասխան գրավոր հիմնավորմամբ մերժել ժամանակավոր պայմանագրի կնքումը:

Նույն որոշման այլ կետով բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի մասով սահմանվել է հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների սակագների, քանակների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարների, իսկ սուբսիդիայի առկայության դեպքում՝ նաև յուրաքանչյուր հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիաների գումարների վերաբերյալ առավել մանրամասն՝ ըստ մատուցված ծառայությունների տեսակների ընկերության կողմից տարանջատված տեղեկատվություն ներառելու պահանջ: