«Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» և «Կալուգագլավսնաբի» միջև կապն ու ծախսված միջոցների արդյունավետությունը Կառավարությունը դեռ կուսումնասիրի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը գործադիրի այսօրվա նիստում առաջարկեց փոփոխություն կատարել Կառավարության՝ 2018 թվականի պետական բյուջեում ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ։

Ըստ այս որոշման՝ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Գյումրի-2 ենթակայանի վերականգնման ծրագրի իրականացման արդյունքում տնտեսվել է 1,477.6 հազ. եվրո, որը Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) և ՀՀ կառավարության համաձայնությամբ նպատակաուղղվել է ենթակայանների սպասարկման համար անհրաժեշտ գործիքների և մեքենա-մեխանիզմների ձեռքբերմանը:

Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ և «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ/«Ռուսկոմտրանս» ՍՊԸ կոնսորցիումի միջև կնքվել է մեքենա-մեխանիզմների և պահեստամասերի ձեռքբերման պայմանագիր՝ ընդհանուր 1,432.9 հազ. եվրո գումարով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց՝ ինչպես է այս երկու ընկերությունների միջև կնքվել համաձայնագիր, արդյոք այն տեղի է ունեցել հայտարարված մրցույթի արդյուքնում, թե ոչ՝ հաշվի առնելով «Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» և «Կալուգագլավսնաբի» միջև հնարավոր կապերը։ 

Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ արդյոք համաձայնագրով նախատեսված գործողություններն իրականացվե՞լ են,  արդյոք դրանց համար կատարված ծախսն արդյունավե՞տ է։

Նախարար Գրիգորյանը նշեց, որ քանի որ նախորդ տարի է կնքվել համաձայնագիրը, ապա ծախսված միջոցների արդյունավետության առումով զերծ կմնա գնահատականներ տալուց։

Որոշման նախագիծը չընդունվեց, քանի որ Կառավարությոնը դրան ավելի ուշ կանդրադառնա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։