Հայաստանի և Ղազախստանի բանկերը սկսել են արգելափակել զուգահեռ ներմուծմամբ էլեկտրոնիկայի համար ռուսական ընկերությունների վճարումները

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող պրոցեսորների, միկրոսխեմաների և այլ էլեկտրոնիկայի համար։ Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը հստակեցրել է, որ ռուսական ընկերությունները վերջին երկու շաբաթներին սկսել են բախվել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի ծածկագրով վճարումների արգելափակմանը։ Կառավարությանը մոտ մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ վճարումների արգելափակումը տեղի է ունենում վերջին սերնդի հեռահաղորդակցության սարքավորումների, ինչպես նաև տվյալների պահպանման ու սերվերների համակարգերի դեպքում։

Աղբյուրներից մեկը ենթադրել է, որ վճարումների արգելափակումը կարող է կապված լինել բանկերի մտավախությունների հետ՝ չընկնել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ պատժամիջոցների ցուցակում գտնվող ռուսական ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ համագործակցության համար։

Լրատվամիջոցը նշում է, որ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր էլեկտրոնիկայի առնվազն երկու հայ մատակարարներ են հայտնվել ԱՄՆ-ի սահմանափակումների տակ, այդ թվում՝ Milur Electronics-ը։ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այս ընկերությունն աշխատել է միկրոսխեմաներ արտադրող ռուսական Milandr ընկերության հետ, որը նույնպես ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում է։

ԶԼՄ-ի աղբյուրներն ասել են, որ ռուսական ընկերությունները կկարողանան շրջանցել բանկային ստուգումները՝ գնելով «այլընտրանքային» ապրանքային նոմենկլատուրային ծածկագրերով էլեկտրոնային բաղադրիչներ, օգտագործելով «վճարման այլ եղանակներ» կամ գնելով ամբողջական սարքավորումներ։ Միաժամանակ, բանկային ոլորտում աղբյուրն ասել է, որ  արտասահմանյան բանկերը ՌԴ-ից վճարումները ստուգում են «ձեռքով»։

Բանկերի կողմից վերահսկողության խստացումը կարող է հանգեցնել ռուսական շուկայում նման ապրանքների պակասի։

«Արտադրող երկրից անմիջապես մասեր, պահեստամասեր, համակարգիչներ և այլ ապրանքներ գնելն անհնար է, իսկ երրորդ երկրների միջոցով գնելն աստիճանաբար ավելի է դժվարանում։ Այդ պատճառով կես տարուց կամ մեկ տարուց մենք կբախվենք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների դեֆիցիտի»,- լրատվամիջոցին ասել է «Օպտիմալոգ» լոգիստիկ ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Վլաստոպուլոն։

Էմմա Չոբանյան