Apple-ը ներկայացրել է Vision Pro խառը իրականության ակնոցը, որը կառավարվում է աչքերով, ձեռքերով և ձայնով

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Apple ընկերությունը ներկայացրել է Vision Pro խառը իրականության ակնոցը: Այն կառավարվում է աչքերի, ձեռքերի և ձայնի օգնությամբ, գրում է Euronews-ը։

Իր համար սկզբունքորեն նոր արտադրանքի թողարկումով Apple-ը նպատակ ունի հեղափոխություն կատարել ոլորտում և հավասարվել այլ տեխնոլոգիական հսկաներին, ինչպիսիք են Microsoft-ը կամ Meta-ն: Վերջինը մի քանի օր առաջ ներկայացրել է իր նոր՝ Meta Quest 3 խառը իրականության ականջակալը։

Vision Pro-ն վաճառքի կհանվի հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ-ում՝ 3,500 դոլարով։

«Սա հաստատ էժան չէ։ Նկատի ունեմ, որ թույլ տալ ծախսել 3,500 դոլար կարող են վաղ հետևորդները։ Բայց հետո մենք վերադառնում ենք այն հարցին, թե ինչ կլինի այս սարքը ձեզ համար: Դուք դա կընկալե՞ք որպես հեռուստացույց, մոնիթոր,  համակարգիչ։ Սա առանձին սարք է»,- ասել է Creative Strategies-ի նախագահ Քարոլինա Միլանեզին։

Խառը իրականության տեխնոլոգիան իր մեջ համադրում է վիրտուալ և հավելյալ իրականության տարրերը՝ ստեղծելով փորձ, որում ինտերակտիվ վիրտուալ օբյեկտներն ինտեգրվում են իրական միջավայրին: Ընկերությունը վստահեցնում է, որ սարքը կարող է օգտագործվել լուսանկարների ու տեսանյութերի դիտման համար «նոր ու կախարդական» մեթոդով։ Բացի այդ, ակնոցները ստացել են վիդեոկոնֆերանսների ուժեղացված հնարավորություններ և իրատեսական ավատարներով վիրտուալ հանդիպումների սենյակներ:

Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, մասնավորապես, ասել է․ «Կան ապրանքներ, որոնք փոխում են մեր պատկերացումները տեխնոլոգիայի և դրա դերի մասին մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ Apple Vision Pro-ն հեղափոխական արտադրանք է կատարողականությամբ ու հնարավորություններով, որոնք միայն Apple-ը կարող է ապահովել»։

Բորսաները, սակայն, չեն կիսում ընկերության ոգևորությունը։ Մինչ շնորհանդեսը՝ ընկերության ակտիվները բարձրացել էին նոր պատմական առավելագույնի, այնուհետև՝ նվազել։

Էմմա Չոբանյան