Ուկրաինան ՌԴ-ի ներսում գործակալների ցանց է ստեղծել, որոնց Կիևը հարձակումների համար ԱԹՍ-ներ է տրամադրում․ CNN

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ուկրաինան Ռուսաստանում գործակալների և համախոհների ցանց է ստեղծել, որոնք ներգրավված են դիվերսիաների մեջ, իսկ դրա համար Կիևը նրանց անօդաչու սարքեր է տրամադրում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ իր աղբյուրներին։

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանի ներսում գտնվող ուկրաինամետ գործակալները մայիսի սկզբին անօդաչու թռչող սարքով հարձակում են իրականացրել Կրեմլի վրա՝ ԱԹՍ-ները Ռուսաստանից արձակելով։

Պարզ չէ, սակայն, թե վերջին օրերին իրականացված անօդաչու սարքերի այլ հարձակումները, այդ թվում՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող բնակելի թաղամասի թիրախավորումը և Ռուսաստանի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, նույնպես իրականացվել են Ռուսաստանի ներսի՞ց, թե՞ ուկրաինամետ գործակալների այս ցանցի կողմից։

Նշվում է, որ Ուկրաինան նրանց տրամադրել է ուկրաինական արտադրության անօդաչու թռչող սարքեր, և ԱՄՆ երկու պաշտոնյաներ CNN-ին ասել են, որ ապացույցներ չկան, որ այս հարձակումներից որևէ մեկն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից տրամադրված ԱԹՍ-ներով։

Պաշտոնյաները չեն կարող հստակ ասել, թե ինչպես է Ուկրաինային հաջողվել անօդաչուները հասցնել թշնամու թիկունք, սակայն երկու աղբյուրներ լրատվամիջոցին հայտնել են, որ այն ստեղծել է մաքսանենգության լավ երթուղիներ, որոնք կարող են օգտագործվել անօդաչու սարքերը կամ դրանց բաղադրիչները Ռուսաստան ուղարկելու համար, որտեղ դրանք կարող են այնուհետև հավաքվել:

Եվրոպական հետախուզության աշխատակիցն էլ նշել է, որ ռուս-ուկրաինական սահմանը հսկայական է և դժվար վերահսկելի, ինչն այն հարմար է դարձնում մաքսանենգության համար:

Թե կոնկրետ ով է վերահսկում այդ աշխատանքը, պարզ չէ, սակայն CNN-ի աղբյուրներն ասել են, որ ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ ուկրաինական հետախուզական համայնքի տարրերը ներգրավված են դրանում։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խոսնակը, որին խնդրել են մեկնաբանել իրավիճակը, CNN-ի հետ զրույցում նշել է, որ  ռուսական հողի վրա առեղծվածային պայթյուններն ու անօդաչուների հարվածները շարունակվելու են։

Էմմա Չոբանյան