Վլադիմիր Գասպարյանի գլխին «սև-մութ ամպեր» են կուտակվում. նրան հրավիրել էին ԱԱԾ. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Իրավապահները ծանրաբեռնված աշխատում են՝ սկանդալային բացահայտումներ, ձերբակալություններ։ Երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, հետախուզում հայտարարվեց և խափանման միջոց ընտրվեց կալանքը։

Մեր տեղեկություններով, «սև-մութ ամպեր» են կուտակվում նաև նախկին ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին։ Երեկ նրան հրավիրել են ԱԱԾ և մի քանի ժամ պահել այնտեղ։ Հնարավոր է նրա նկատմամբ ևս քրեական գործ հարուցվի։ Այն կարող է առնչվել գողական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի՝ Արմեն Կանևսկոյի եղբորը։

Հիշեցնենք, որ նա եղբոր մահից հետո տեղափոխվեց Հայաստան և վերջին տարիներին դուրս չի մեկնել, քանի որ նրա նկատմամբ քրեական գործեր կան հարուցված։ Մասնավորապես, ասում են, որ Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել սպանության մեղադրանքով և դիմել են ՀՀ իշխանություններին՝ նրա արտահանձնման խնդրով, սակայն մերժվել են։ Օրեր առաջ նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, և տան խուզարկությամբ, մեր տեղեկություններով, հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից։ Այսինքն՝ Կանևսկոյին այլ անձի տվյալներով փաստաթուղթ են տվել։

Դրա հետքերով կատարված քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը և, վերջապես՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով տեղյակ է եղել այս գործարքից և, ըստ ամենայնի, հրահանգը ստացել Սերժ Սարգսյանից։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն հիմնովին զբաղվում է այս գործով, և չի բացառվում, որ մեղադրանք առաջադրվի նաև Վովա Գասպարյանին։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: