Ցեղասպանության հարցը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման քննարկման մաս չի կազմել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցը երբևէ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման քննարկման մաս չի կազմել։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ Թուրքիայի կողմից նախապայմաններ երբևէ չեն առաջադրվել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։

«Երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են և ընդգծել, որ նախապայմաններ չկան, և նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից, այդ թվում` բարձրագույն, ներկայացվել են տեսակետներ, մեկնաբանություններ։ Նախարարը շեշտեց` Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցը երբևէ այդ քննարկումների մաս չի կազմել։

Միրզոյանի խոսքով` այդ հարցը պարզապես օրակարգում չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։