Շենքի բնակիչները չպիտի մեկ-երկու հոգու ձեռքում պատանդ մնան․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցեց Արցախի փողոցի 4-րդ նրբացքի 4-րդ կարգի վթարային շենքների բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։

«Ուրբաթ օրն ենք ընդունել շենքի լիազոր ներկայացուցչին։ Բանակցություններն ավարտական փուլում են։ Խնդիր ունենք վերաբնակեցման ծրագրի՝ բնակիչների 100 տոկոս համաձայնության և մասնացության հարցում։ Մեր վեջնական առաջարկը եղել է, որ քննարկումը կշարունակենք 100 տոկոս մասնակցություն ապահովելու դեպքում»,- տեղեկացրեց Սիմոնյանը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավիանյանն արձագանքեց՝ նշելով՝ ամբողջ շենքի բնակիչները չպետք է 1-2 հոգու ձեռքում պատանդ մնան։ Փոխքաղաքապետը հորդորեց գերակա շահի մասին որոշման նախագիծը պատրասել, «որպեսզի ունենան նաև գերակա շահի մասին զուգահեռ որոշում ու չստացվի այնպես, որ շենքի 90 տոկոսը համաձայն է, 1 կամ 2-ը ոչ խելամիտ պահանջներ են ներկայացում և շարունակում են բոլորին, պատանդ պահել 4-րդ կարգի վթարային շենքներում»։
Փոխքաղաքապետի խոսքով՝ Արցախի փողոցի վթարային շենքների բնակիչներին խարխլված տների փոխարեն առաջարկելու են գնման վկայականներ 1 քմ համար նվազագույնը 402 հազար դրամ սահմանաչափով և իրենց փաստացի բնակության հասցեի քառակուսի մետրից ավելի քառուակուսի մետր հաշվարկով։

«Բայց նույնիսկ այս պայմաններում ունենք լրացուցիչ պահանաջներ։ Կարծում եմ՝ շատ երկար նման տեսակ բանակցությունների մեջ պետք չէ մտնել, պետք է գերակա շահի որոշումն ունենալ ձեռքի տակ ու համապատասխան միջոցներ ձեռնարկել, երբ մեկ կամ երկու հոգին մնացածին պատանդ են պահում»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։