Գրիգոր Մինասյանը 22 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխմաների հետ կապված հարցեր

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալները, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը` Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի և Դատաիրական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման հասարակական խմբի անդամ հանդիսացող քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչների հետ ունեցել են հանդիպում՝ նվիրված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկմանը:

Ինչպես տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, քննարկմանը ներկայացվել են Դատաիրական բարեփոխումների ռազմավարությամբ 2022 թվականին և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված միջոցառումները և նախարարության նոր նախաձեռնությունները` կապված հրապարակային ծանուցումների նոր համակարգի ներդրման, «Արդարադատության ակադեմիայի մասին» նոր օրենքի նախագծի, Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով նոր խորհրդատվական հանձնաժողովի ստեղծման, գումարի բռնագանձման գործերը նոտարներին փոխանցելու նախաձեռնության, գործող դատավոր, դատախազ, քննիչների բարեվարքության պարբերական ստուգման կառուցակարգերի ներդրման, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի փաթեթի, ինչպես նաև փաստահավաք կառույցի ստեղծան ուղղությունների հետ:
Возможно, это изображение 8 человек и стол

Քննարկման ընթացքում հնչել են կարևոր դիտարկումներ և առաջարկություններ` նախատեսվող փոփոխություններն առավել կատարեգործելու համար:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի` ԳԼԿ III «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի և Արդարադատության նախարարության ու «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ սերտ համագործակցության շրջանակում: