Թուրքիայում երիտասարդների 63 տոկոսը ցանկանում է ապրել արտերկրում․ հարցում

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ըստ Konrad-Adenauer-Stiftung-ի Թուրքիայի մասնաճյուղի իրականացրած «Թուրք երիտասարդության ուսումնասիրության»՝  երկրում երիտասարդների մոտ 63%-ը ցանկություն է հայտնել ապրել այլ երկրում, եթե դրա հնարավորությունը լինի, գրում է Duvar-ը։

Նախընտրելի երկրների հնգյակում են Գերմանիան՝ 14,5%, ԱՄՆ-ը՝  13,8%, Մեծ Բրիտանիան՝ 9,8%, Կանադան՝ 7,0%, Նորվեգիան՝ 6,7%։ Այլ երկրում ապրելու ցանկության հիմնական դրդապատճառը, որ նշել է հարցվածների 47,8 տոկոսը, կենսապայմանների բարելավման հեռանկարն է: Երկրորդ կարևորագույն պատճառը, որը մասնակիցների 20,7 տոկոսի համոզմունքն է, որ այս երկրներն ավելի շատ ազատություն են առաջարկում:

Հարցումն իրականացվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 2023 թվականի հունվարի 20-ը՝ երկրի 16 նահանգների քաղաքների կենտրոններում, 2140 հոգու մասնակցությամբ: Հետազոտության թիրախային խումբը երիտասարդներն են՝ 18-ից 25 տարեկանները։ Հարցվածների միայն 17,3 տոկոսն է ասել, որ երջանիկ է զգում Թուրքիայում։ Մեծամասնությունը, որը կազմում է 52,5 տոկոսը, իրեն բնութագրել է որպես չափավոր երջանիկ, իսկ 30,1 տոկոսն իրեն դժբախտ է համարել։

Հարցվածների մոտ 73,0 տոկոսը կարծում է, որ Թուրքիան տնտեսապես թերզարգացած կամ զարգացող երկիր է, մինչդեռ 80,6 տոկոսը նշել է, որ Թուրքիայի ներկայիս տնտեսական քաղաքականությունն անհաջող է։

Էմմա Չոբանյան