ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Լուրեր

04.05.2024 | 16:07
«Հուսով եմ՝ մեր երաժշտությամբ հանդիսատեսին ապագայի հանդեպ հույս փոխանցեցինք»․ տեղի ունեցավ «Էթնո ջազ» խորագրով համերգը
04.05.2024 | 15:48
Կարո՞ղ է պարզվի՝ մեր պատմությունը կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 15:27
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
04.05.2024 | 15:05
Խելացի տներ, որոնք հարմարվում են ձեզ, ո՛չ հակառակը
04.05.2024 | 14:40
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
04.05.2024 | 14:15
Տեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
04.05.2024 | 13:39
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
04.05.2024 | 13:22
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
04.05.2024 | 13:07
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթները
04.05.2024 | 12:56
Արտասովոր ամպրոպ՝ Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 12:46
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության արդյունավետ շարունակությունը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու լայն օրակարգ ունի։

ԿԳՄՍ նախարարը, մատնանշելով Գերմանիայի արդյունավետ փորձը հատկապես կրթության ոլորտում, կարևորել է ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման իրականացումը:

Ժաննա Անդրեասյանն առաջնահերթ է համարել միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող հայ-գերմանական համագործակցության ծրագիրը, որի արդյունքում ՀՀ ՄԿՈւ մի շարք հաստատություններում ներդրվել է դուալ կրթությունը:

Կողմերը քննարկել են նաև միջբուհական համագործակցության զարգացման հարցը՝ կարևորելով դասախոսների, երիտասարդ գիտնականների, ուսանողների փոխանակման և կրթահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության ոլորտում ևս համագործակցության դինամիկ զարգացում է նկատվում, որի վկայությունը հայ գիտնականների գիտական մի շարք հոդվածների տպագրությունն է գերմանական հայտնի ամսագրերում:

Անդրադարձ է եղել նաև Գերմանական ակադեմիական փոխանակման կենտրոնի (DAAD) աջակցությամբ իրականացվող ծրագրերի, Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեության ընդլայնման կարևորության մասին:

ԿԳՄՍ նախարարը փաստել է, որ համագործակցությունը մշակույթի ոլորտում նույնպես արդյունավետ է ընթանում. իրագործելի են թե՛ կինոարվեստի, թե՛ երաժշտության ոլորտում փոխգործակցության հեռանկարները:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար:

Նա բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցության շարունակությունը նշված ուղղություններով՝ ընդգծելով, որ պատրաստ է աջակցել նախանշված ծրագրերի արդյունավետ իրագործմանը:

Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: