ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

Լուրեր

29.04.2024 | 18:24
Շոտլանդիայի վարչապետ Համզա Յուսաֆը հրաժարական է ներկայացրել
29.04.2024 | 18:17
Վաղը գումարվելիք ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 18 հարց․ ԱԺ խորհուրդը նիստ է գումարել
29.04.2024 | 18:10
Ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է 35 սահմանային սյուն․ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
29.04.2024 | 18:09
Ապրիլի 17-29-ին հանրապետության մի շարք շրջաններում ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել
29.04.2024 | 18:05
Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր կլինի, ադրբեջանցի պատգամավորը՝ Արծվաշենը վերադարձնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
29.04.2024 | 18:00
Սահմանային սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ․ ՀՀ ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ շրջանառվող թեզերի մասին
29.04.2024 | 17:53
Թուրքիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Նիդերլանդների վարչապետի թեկնածությանը
29.04.2024 | 17:48
Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ
29.04.2024 | 17:46
«Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»․ 140 դպրոցում երեխայի նկատմամբ բռնության ահազանգի հետքերով
29.04.2024 | 17:43
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին
29.04.2024 | 17:38
Բալթյան երկրները նախազգուշացնում են ավիավթարների վտանգի մասին՝ ՌԴ-ի կողմից GPS ազդանշանները ճնշելու պատճառով
29.04.2024 | 17:34
Կիրանցի բնակիչները եկել են Փաշինյանի հետ հանդիպման
29.04.2024 | 17:26
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը վաղը կժամանի Հայաստան
29.04.2024 | 17:25
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.04.2024 | 17:18
Բլինքենն ու Ֆիդանը Էր-Ռիադում բանակցություններ են անցկացրել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով ունենք համագործակցության թե՛ լավ փորձ, թե՛ ավելի մեծ պոտենցիալ: Ուրախ կլինենք միասին աշխատել բոլոր ուղղություններով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, մասնավորապես, համատեղ իրականացված «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որն ամփոփվում է այս օրերին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ԱՄՆ-ի հետ քաղաքացիական կրթության ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով, որ այն մեր կրթության բարեփոխումների առանցքում է:

Մշակույթի ոլորտում Ժաննա Անդրեասյանը արժևորել է հատկապես ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը, որը նախարարի գնահատմամբ՝ առանցքային կետ է երկու երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված Մեղրիի Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սբ․Սարգիս) եկեղեցու վերակառուցման ու պահպանության ծրագիրը և նշել, որ այժմ աշխատանքներ են տարվում Սանահինի վանական համալիրի և Երերույքի տաճարի վերակառուցման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարը առաջարկել է մշակույթի ոլորտում դիտարկել նաև համատեղ փառատոնների ու ցուցադրությունների անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով երբեմնի լավ փորձը:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության խորացման կարևորությունը. « Համատեղ իրականացվում են բազմաթիվ կրթական ու մշակութային ծրագրեր, որոնք իսկապես շատ կարևոր են: Այդուհանդերձ, համագործակցության ավելի լայն հեռանկարներ կան: Ուրախ կլինեմ շարունակել ձևավորված լավ ավանդույթներն ու համատեղ արդյունավետ աշխատանքը»:

Կողմերն անդրադարձել են կրթական փոխանակման համատեղ ծրագրերին, անգլերենի ուսուցման մի շարք նախագծերին՝ ուղղված ուսուցիչների և դասավանդողների վերապատրաստումներին, գյուղական համայնքներում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործունեության վերսկսումը, որը վերջին տարիներին ընդհատվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի իրավիճակով և պատերազմով պայմանավորված:
«Համագործակցության տարիների ընթացքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի հարյուրավոր կամավորներ են ծառայել՝ աջակցելով անգլերենի դասավանդմանը Հայաստանի տարբեր մարզերում»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: