Հավաքական թիմերի մարզական կենտրոնի տարածքը չի մասնավորեցվի․ կստեղծվեն արդիական պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Բոլորը

ՀՀ կառավարությունն առաջարկում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրը հանել մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում հայտնեց, որ մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի, քանի որ Հայաստանում հավաքական թիմերի մարզումների համար նախատեսված մարզական հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մարզահամալիրն ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին։ Այստեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ հավաքականների մարզումների համար Հայաստանն ունի ընդամենը երկու սահմանափակ մարզաբազա՝ Ծաղկաձորի և Օլիպավանի:

Հայտարարելով, որ սպորտի ոլորտում աննախադեպ ցուցանիշների են հասել և նախորդ տարի 307 մեդալ է բերվել Հայաստան, իսկ այս պահին արդեն 135 մեդալ ունենք, ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ձեռքբերումները պահպանելու համար ենթակառուցվածքներ են պետք և այդ նպատակով նաև իրականացնում են 12 մարզահամալիրի և մարզադպրոցի վերակառուցում:

Անդրեասյանը հույս հայտնեց, որ որոշմամբ նախատեսված միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերեն միջազգային ստանդարտների:

Նախնական հաշվարկներով` համալիրի հիմնանորոգումն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը կարժենա 2 299 750 340 դրամ:

Ֆանանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սակայն, քննարկման ժամանակ հայտնեց, որ գումարը ենթակա է վերանայման։
Մարզահամալիրը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելու համար նախագիծը դեռ պետք է արժանանա նաև Աժ–ի հավանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։