Ստոլտենբերգը հայտնել է, որ կայցելի Թուրքիա՝ առաջ մղելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մոտ ապագայում կմեկնի Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացումն առաջ մղելու համար, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով  AFP-ին։

«Ես վստահ եմ, որ Շվեդիան կլինի անդամ, և մենք աշխատում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է՝ շուտ»,- ասել է Ստոլտենբերգն Օսլոյում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Նա հայտնել է, որ այս շաբաթվա սկզբին արդեն հեռախոսով խոսել է Էրդողանի հետ՝ «ընդգծելու Շվեդիայի անդամակցության հարցում առաջընթացի կարևորությունը»:

Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրներն են, որոնք դեռևս չեն վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը։

Էրդողանը, որը կիրակի վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում ևս հինգ տարի ժամկետով, Շվեդիային մեղադրում է «ահաբեկիչների», հատկապես՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների ապաստարան լինելու մեջ։

Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրոմն էլ ասել է, որ Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու «բոլոր պարտավորությունները» կատարել է և կոչ է արել Թուրքիային ու Հունգարիային թույլ տալ իր երկրին անդամակցել դաշինքին:

«Ժամանակն է, որ Թուրքիան և Հունգարիան սկսեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը»,- ասել է նա։

Բիլստրոմն ընդգծել է Շվեդիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելը՝ որպես վերջին քայլ Թուրքիայի հետ անցյալ տարի ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Նա հույս է հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մեծ քայլ կտեսնի անդամակցության ուղղությամբ:

«Այդ հանդիպումից հետո տեղի կունենա վավերացումը»,- ասել է Շվեդիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան