Հանրապետականներն ու դեմոկրատները կողմ են քվեարկել ԱՄՆ պետական ​​պարտքի սահմանաչափը բարձրացնելու օրինագծին

Լուրեր

14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
14.08.2026 | 21:38
Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14.08.2026 | 21:23
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը
14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
14.08.2026 | 19:52
Ռուսական համարներ չի եղել, Լատվիայի հյուպատոսի համարներն է եղել. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը օրենք է ընդունել ազգային պարտքի սահմանաչափի բարձրացման մասին, որը կօգնի խուսափել դեֆոլտից և մոտ ապագայում կանխել ֆինանսական ճգնաժամը, գրում է Euronews-ը։

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, որում ձայների մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին, հավանություն է տվել ազգային պարտքի վերին շեմի մասին օրինագծին։ Այսպիսով՝ ֆինանսական ճգնաժամի հանգուցալուծման հիմնական խոչընդոտը վերացվել է. եթե պետական պարտքի շեմը չբարձրացվեր մինչև հունիսի 5-ը, կառավարությունը ստիպված կլիներ տեխնիկական դեֆոլտ հայտարարել։

Ներկայացուցիչների պալատում բանաձևին «կողմ» է քվեարկել պատգամավորների երկու երրորդը։ Այժմ այն պետք է հաստատվի Սենատի կողմից, որը կապահովի սուբսիդիաների շարունակական վճարումը բնակչության այն շերտերին, ովքեր սոցիալական աջակցության կարիք ունեն։ Բացի այդ, դեֆոլտից խուսափելը կկանխի ֆինանսական ցնցումները երկրի ներսում և արտերկրում:

Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Կոնգրեսում օրենքի նախագիծը հավասարապես պաշտպանվել է թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների կողմից։ Քվեարկությունն ապացուցում է, որ նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին կարողացել են ստանալ քաղաքական կենտրոնի աջակցությունը:

Տաթև Ֆռանգյան