ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության մի ուղի, որը նշանակում է մարդու իրավունքների պաշտպանություն. ԵՄ դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 15:48
Կարո՞ղ է պարզվի՝ մեր պատմությունը կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 15:27
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
04.05.2024 | 15:05
Խելացի տներ, որոնք հարմարվում են ձեզ, ո՛չ հակառակը
04.05.2024 | 14:40
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
04.05.2024 | 14:15
Տեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
04.05.2024 | 13:39
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
04.05.2024 | 13:22
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
04.05.2024 | 13:07
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթները
04.05.2024 | 12:56
Արտասովոր ամպրոպ՝ Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 12:46
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
04.05.2024 | 11:29
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Բոլորը

Հայաստանը ընտրել է ժողովրդավարության մի ուղի, որը նշանակում է նաև մարդու իրավունքների պաշտպանություն․ սա կարևոր է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ սա շարունակական գործընթաց պետք է լինի։

«Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրողունակ, և մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ»,- ասաց դեսպանը՝ բերելով Սյունիքի օրինակը:

Նա խոսեց նաև մամուլի ազատությունից՝ ընդգծելով «Լրատվամիջոցները պահապաններն են անկախության, նրանց պետք է պաշտպանել և բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է: Պետք է դիտարկել յուրաքանչյուր դեպք և յուրաքանչյուրը առանձին քննարկել: Այո, եթե լրագրողներն ապատեղեկատվություն են տարածում, դրան պետք է անդրադառնալ, սակայն ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ԶԼՄ-ներն են անդրադառնում որոշակի հարցերի և մենք պետք է հետաքննող լրագրություն ունենանք: Ես կուզենայի դա մատնանշել որպես շարունակական հանձնառություն լրագրությունը պաշտպանելու տեսակետից և բարելավել լրագրության դիրքերը Հայաստանում: Շատերն են շփոթում փաստերն ու մեկնաբանությունները, դրանք պետք է տարանջատել»։

Վիկտորինը նաև կարևորեց ներառականությունը. «Դա նշանակում է իսկապես թիրախավորել բոլոր խոցելի խմբերին, լինի հաշմանդամություն ունեցող անձինք, լինեն ԼԳՏԲ համայնքը: Կան դեպքեր, որոնք ինձ համար շոկային էին. ես ակնկալում եմ, որ մի կողմից քաղհասարակությունը պաշտպանի և ասի՝ չպետք է այսպես լինի, որ մարդիկ պետք է ունենան անվտանգ ապրել երկրում: Սակայն նաև ցանկանում եմ, որ պետությունն էլ ասի, որ սա չպետք է տեղի ունենա մեր երկրում, որ մենք կարողանանք այս մարդկանց իրավունքները պաշտպանել»։

ԵՄ դեսպանը կրևորեց նաև կանանց ներգրավվածությունը կառավարությունում, նաև խաղաղության գործընթացներում. «Վստահ եմ, որ կանայք կարող են խաղաղության և կայունության համար գտնել հարատև լուծումներ: Կանանց ավելի մեծ ներկայացվածություն եմ ուզում տեսնել»:

Մանրամասները՝ տեսանյութում։