Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլևս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող պայմանների համար. «Լիդիան Արմենիան» դիմել է վարչապետին ու նախարարներին

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին.    
 
«Տեղեկացնում ենք, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության  մշտադիտարկում և կառավարում: Ներկայումս Լիդիանի բնապահպանական անձնակազմը չի կարողանում վերահսկել մակերևութային ջրերի հոսքերը և ջրի որակը: Ընկերությունը չի կարող իրականացնել փոշու կառավարում հանքավայրի տարածքում առանց հանքային  օպերատորների և ջրցան մեքենաների: Մոնիտորինգի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև մեկ այլ կարևոր գործողություն՝ օդի որակի պասիվ մոնիտորինգը, որը կատարվում է 11 վայրերում և այժմ խափանվել է:
 
Լիդիանը զգալի ժամանակ և գումար է ներդրել, որպեսզի ժամանակակից մեթոդներով իրականացվի ամենախիստ չափանիշներին համապատասխան ապագա թափոնների կառավարման ռազմավարությունն Ամուլսարում: Սա ներառում է հանքավայրի տարածքում լաբորատոր սարքավորումներով իրականացվող աշխատանքները, որոնք պահանջում են կանոնավոր պահպանություն և մշտադիտարկում, նմուշների առաքում հանքից դուրս գտնվող լաբորատորիա: Այս աշխատանքներն արդեն 10 օր է ինչ դադարեցված են, ինչը կարող է վտանգել գրեթե վեց ամսվա աշխատանքը:
 
Լիդիանը տեղեկացնում է ՀՀ պետական մարմիններին, որ ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլևս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող ներկայիս պայմանների համար:
 
Ի վիճակի չլինելով իրականացնել որոշ պարամետրերի վերահսկողությունը, մենք այժմ չենք կարող գնահատել մեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը կամ միջազգային լավագույն պրակտիկային (որին մենք հղում ենք անում, երբ ՀՀ օրենսդրությունում բացակայում է տվյալ չափանիշը): Այս անկարողությունը պետք է արձանագրվի առաջիկա եռամսյակային մոնիտորինգի զեկույցում:
 
Ընկերությունը նաև հիմնավոր կասկածներ ունի, որ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած որոշ անձանց կողմից կատարվում է ընկերությանը պատկանող գույքի և սարքավորումների հափշտակություն: Ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև տարածքում վերահսկողություն իրականացնելու պահանջով:  

 

Լիդիանը տեղեկացնում է ՀՀ պետական մարմիններին, որ ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլևս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող ներկայիս պայմանների համար: