Սերբիան զորքեր է տեղակայել Կոսովոյի հետ վարչական սահմանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կոսովոյի հյուսիսում բախումներ են․ սերբերով բնակեցված մունիցիպալիտետների բնակիչները բողոքում են էթնիկ ալբանացիների դեմ, որոնք դարձել են տարածաշրջանային ղեկավարներ:

Ինչպես տեղեկացնում է Euronews-ը՝ սերբերի հետ բախումներում վիրավորվել է ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության մոտ 25 ներկայացուցիչ։ Երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։

ՆԱՏՕ-ն հատուկ կոմյունիկեում «կտրականապես դատապարտել է ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության մարտիկների վրա չհրահրված հարձակումները» և պահանջել է «բռնության անհապաղ դադարեցում»:

Սերբերը արգելափակում են մունիցիպալ շենքերը՝ թույլ չտալով այնտեղ մտնել նորընտիր ղեկավարներին, Կոսովոյի ոստիկանությունը ուժային միջոցներ է կիրառում ցուցարարներին ցրելու համար։ Հաղորդվում է, որ տասնյակ սերբեր դիմել են բժշկական օգնության։

Ավելի վաղ Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը հանդես էր եկել ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության ներկայացուցիչների հասցեին մեղադրանքներով. «Այսօր ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունը չի պաշտպանում մարդկանց, չի պաշտպանում ժողովրդավարությունը, չի պաշտպանում սկզբունքները: Այսօր նրանք պաշտպանում են ուզուրպատորներին ժողովրդավարությունից և հասարակ մարդկանցից։ Բայց մենք պետք է շարունակենք պահպանել խաղաղությունը»։

Նույն կերպ է արտահայտվել նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային անվտանգության ուժերը Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում չեն պաշտպանել սերբերին:

Վուչիչը նաև հայտարարել է Կոսովոյի հետ սահմանին բանակի տեղակայման մասին։ Միևնույն ժամանակ, Սերբիայի նախագահն ընդգծել է, որ Կոսովոյում սերբերը չպետք է հակամարտության մեջ մտնեն ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ:

Կոսովոյի հյուսիսում տեղական իշխանությունները հայտնվել են ալբանացիների վերահսկողության տակ, քանի որ սերբերը բոյկոտել են տեղական ընտրությունները:

Բոյկոտը պայմանավորված էր նրանով, որ Կոսովոյի իշխանությունները հրաժարվել էին սերբական մունիցիպալիտետների համայնքի ստեղծումից, որը նախատեսված էր Բելգրադի և Պրիշտինայի միջև համաձայնագրերով: