Յուրացում և պաշտոնեական կեղծիք. Լոռու մարզի երկու համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերն ուղարկվել են դատարան 

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

Ավարտվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում  Լոռու մարզի Միխայլովկա և Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը:

 

 Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և մատակարար ընկերության միջև կնքված պայմանագրով Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն կազմել և մարզպետարան է ներկայացրել պետական ծրագրի շրջանակում համայնքում մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերած 94 շահառուների վերաբերյալ կեղծ ցուցակ և ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ: Դրա դիմաց 2015թ. մարտի 20-ին մարզի Կաթնառատ համայնքի ղեկավարի միջոցով մատակարար ընկերության հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ 65.530 կգ քաշով պարարտանյութը նա օգտագործել է իր մշակած հողերը պարարտացնելու նպատակով՝ մի մասն էլ հատկացնելով մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին:

 

Արդյունքում պարզվել է, որ Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից 2015թ. ընթացքում հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7.914.000 ՀՀ դրամ դրամի չափով պարարտանյութ և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները:

 

Այնուհետև ցանկանալով թաքցնել հափշտակության հանգամանքը՝ 2017թ. Լ.Դ.-ն կնքել է ազոտական պարարտանյութ ստացած, սակայն իբր դրա դիմաց վճարումներ չկատարելու պատճառով պարտքեր կուտակած շահառուների կեղծ ցուցակներ և ներկայացրել Լոռու մարզպետարան:

 

Քննված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ  Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ.Գ.-ն 2015թ.-ին Լոռու մարզպետարանի հետ կնքված փոխառության պայմանագրով ստացել է համայնքի շահառուների համար նախատեսված 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացու, սակայն ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300կգ աշնանացան ցորենի սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով:

 

Այնուհետև, համայնքի ղեկավարը սեփական կարիքների համար օգտագործված աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու և աշնանացան ցորենի սերմացուի դիմաց գոյացած պարտավորությունը չկատարելու նկատառումով նույն մեխանիզմով կազմել և մարզպետարան է ուղարկել շահառուների ստորագրությունների կեղծմամբ համայնքի շահառուների կեղծ ցանկեր:

 

Գ. Գ.-ն 2017թ. մարզպետարան է ներկայացրել շահառուների մի մասի փոխարեն կեղծված ստորագրությունների հիման վրա կազմված՝  աշնանացան ցորենի սերամացու ստացած և պարտավորություններ ունեցող անձանց վերաբերյալ ցանկեր, որոնց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներվել է և դադարեցվել Ձյունաշող համայնքի 4,800,000 ՀՀ դրամի պարտավորությունները:

 

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար երկու համայնքների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում նրանք մասնակիորեն վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը:

 

2018թ. հունիսի 29-ին 2 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է:  Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունները հաստատվել են և քրական գործերի հետ միասին ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: