ՀՀ սահմանային և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել Ադրբեջանից բոլոր տրանսպորտային միջոցների բնականոն անցումը ՀՀ տարածքով․ Փաշինյանը՝ Պուտինին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ՀՀ սահմանային ու մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել Ադրբեջանից բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների բնականոն անցումը ՀՀ տարածքով։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ հինգշաբթի աշխատանքային ռեժիմով քննարկվել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում, և մենք պատրաստ ենք սկսել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցություններն ապաշրջափակել՝ ելնելով մեր երկրի ինքնիշխանությունից և իրավասությունից։ Ես ուզում եմ կրկնել այս դիրքորոշումը, և ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք։ Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, գնացքների բնականոն երթևեկությունը, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով»,- հայտարարել է Փաշինյանը։

Երևանն ակնկալում է, որ Ադրբեջանը ևս բաց կլինի Ռուսաստանի Դաշնություն և Իրան հայկական ապրանքների փոխադրման համար՝ պարիտետային հիմունքներով, հավելել է վարչապետը։

Տաթև Ֆռանգյան