Փաշինյանն ու Ալիևը բանավիճեցին ԵՏՄ նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հիմնական ելույթների ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանավեճ է բռնկվել։ Ելույթների հատվածի ավարտից հետո ՀՀ վարչապետը ելույթի խոսք խնդրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ հակադարձելու նիստին որպես հյուր գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։

«Ադրբեջանի նախագահն իր ելույթում կիրառել է տերմինաբանություն, որը վերջին տարիներին որպես գլխագիր է ծառայում ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լինել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն, ցավոք, Ադրբեջանն ապօրինաբար այն փակ է պահում։ Մյուս կողմից՝ կցանկանամ ընդգծել ՀՀ-ի պատրաստակամությունը՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունները տարածաշրջանում և այն հաղորդակցության ուղիները, որոնք անցնում են ՀՀ տարածքով։ Մենք այն անվանում ենք «Հայկական խաչմերուկ» և պատրաստ ենք տարածաշրջանային հաղորդակցություններ բացել այն երկրների ինքնիշխանության և իրավասության շրջանակում, որտեղով դրանք անցնում են»,- ընդգծել է Փաշինյանը։

Փաշինյանի ելույթից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, թե այն, ինչ ինքն է լսել, այն է, որ Ալիևը խոսել է համապատասխան սահմանների ճանաչման հետ կապված պայմաններ ստեղծելու մասին, որոնք հաստատված են 1991թ.։

«Այս պայմանները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ: Ինձ համար հաճելի է լսել, որ Հայաստանը նույնպես դրական է մտածում այս առթիվ»,- միջամտել է Պուտինը։

ՌԴ նախագահի ելույթից հետո, սակայն, Ալիևն է խոսք խնդրել՝ հայտարարելով, թե «Ադրբեջանը ՀՀ-ից տարածքային պահանջներ չունի»՝ Փաշինյանին մեղադրելով «վառ երևակայություն »ունենալու մեջ։

«Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որը ես օգտագործել եմ, ես այս բառն օգտագործել եմ նաև Հյուսիս-Հարավ միջանցքի, Արևելք-Արևմուտք միջանցքի հետ կապված: «Միջանցք» անվանումը ոչ մի կերպ ոտնձգություն չէ ինչ-որ մեկի տարածքների նկատմամբ»,- ասել է Ալիևը՝ կրկնելով, թե խաղաղության պայմանագրի հասնելու հնարավորություններ է տեսնում, հատկապես, քանի որ «Հայաստանը պաշտոնապես Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս է ճանաչել»։

Ալիևից հետո կրկին Փաշինյանն է հակադարձել՝ հայտարարելով, որ «բոլոր նրանք, ովքեր ծանոթ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստին, լավ գիտեն, որ տեքստում կա «միջանցք» բառի մեկ կիրառություն, և այս համատեքստում այս բառը հատուկ նշանակություն ունի։ Իսկ դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո և կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, բայց, ցավոք, ապօրինի կերպով, ռուս խաղաղապահների ներկայությամբ, Ադրբեջանն արգելափակել է այս միջանցքը»։

«Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ և դրա հիման վրա բավականին լավ առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Եվ այս համատեքստում կցանկանամ բարձրացնել մի շատ կարևոր հարց։ Հուսով եմ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև շուտով կսկսվի կառուցողական երկխոսություն՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ ու միջազգային մեխանիզմի շրջանակում»,- հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանի այս հայտարաչությունը ևս անտարբեր չի թողել Ադրբեջանի ղեկավարին․ վերջինս հայտարարել է, թե ինքը ոչ մի մեղադրանք չի հնչեցնում, բայց ՀՀ-ն մեղադրանքներ է ներկայացնում իրեն, և հայտարարել, թե, իբր, «Ադրբեջանը չի փակել միջանցքը, իսկ ինչ վերաբերում է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, ապա այն բաց է»։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որի տարածքային ամբողջականությունը դուք ճանաչում եք, սահմանային անցակետ է ստեղծվել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Այս սահմանային անցակետը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի դիրքերից 20 մետր հեռավորության վրա։ Եվ այսօրվա դրությամբ՝ Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ Ադրբեջանի բնակիչներն ազատորեն շարժվում են դեպի Հայաստան։ Ոչ մի խոչընդոտ չկա»,- հայտարարում է Ադրբեջանի ղեկավարը։

«Իսկ ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա եթե ուշադիր լսեք իմ ելույթը, ես ասում եմ, որ Ադրբեջանը նախաձեռնել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը։ Դա մեր իրավունքն է՝ նախաձեռնել ցանկացած բան, ինչը մենք, ճիշտ, օրինական ու խելամիտ ենք համարում, և որին աջակցում են Ռուսաստանի Դաշնությունը և գործընթացում ներգրավված մյուս կողմերը»,- հայտարարել է Ալիևը։

Փաշինյանն իր հերթին է արձագանքել Ալիևին։

«Բավականին հետաքրքրիր էր իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այս նախագծին։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը։ Դուք ասացիք «Լաչինի ճանապարհը»։ Ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի ճանապարհ չկա, կա Լաչինի միջանցք, որը, ըստ ստորագրված փաստաթղթի, պետք է լինի ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, այս միջանցքի նկատմամբ ուրիշ ոչ ոք չպետք է վերահսկողություն ունենա։ Եվ այն, ինչ այնտեղ կատարվում է, եռակողմ պայմանավորվածությունների ուղղակի խախտում է»,- ընդգծել է Փաշինյանը՝ նշելով, որ Արցախում միջանցքի փակված լինելու պատճառով հումանիտար ճգնաժամ է առաջացել։

Նիստին մասնակցող Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը խոսք է խնդրել, սակայն Պուտինն ինքն է եզրափակել բանավեճը։

«Տերմինաբանությունը, որը մենք երեքս էլ գոնե լավ գիտենք, կամ որը մեկ այլ բառով իրավաբանական տեխնոլոգիա է անվանվում, ճանապարհ, միջանցք և այլն, շատ կարևոր է, և այստեղ կան որոշակի հակասություններ, սակայն ավելի կարևոր է, որ դուք այստեղ ասացիք, որ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման շուրջ պայմանավորվածություններ կան»,- եզրափակել է ՌԴ ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան