Պրիգոժինի հետ հարցազրույցից հետո ռուս լրագրողին ազատել են աշխատանքից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուս լրագրող Կոնստանտին Դոլգովը հեռացվել է աշխատանքից Telega Online stream շոուում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ հարցազրույցի համար։ Այս մասին Telegram-ում հայտնել է ինքը՝ լրագրողը։

«Ես ազատվել եմ աշխատանքից Պրիգոժինի հետ հարցազրույցի պատճառով: Երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձում էի պարզել, թե ինչ տարօրինակ իրավիճակ է սա: Բայց ծրագրի ղեկավարները համառորեն հրաժարվում էին պատասխանել իմ զանգերին և հաղորդագրություններին: Նախագիծը վերահսկվում և ֆինանսավորվում է հայտնի Ինտերնետի զարգացման ինստիտուտի (IRI) կողմից»,- ասել է Դոլգովը։

Լրագրողը IRI-ի տնօրենին խնդրել է բացատրել, թե ինչ է կատարվում, ինչին ի պատասխան՝ նա խորհուրդ է տվել կապվել նախագծի պրոդյուսերների հետ։

«Սովորական պրոդյուսերները խոստովանել են, որ աշխատանքից հեռացնելու որոշում են կայացրել վերևից ստացած զանգերից հետո։  Գաղտնի «զանգերը» ինչ-ինչ պատճառներով վիրավորվել են Պրիգոժինի պատասխաններում արված որոշ հայտարարություններից»,- ասել է Դոլգովը։

Հիշեցնենք, որ Դոլգովի հետ հարցազրույցում Պրիգոժինը խոսել էր ՌԴ «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակների և ստացված արդյունքների մասին ու հայտարարել, որ ուկրաինացիներն ուժեղագույն բանակներից մեկն են ստեղծել։