Հակոբ Արշակյանը միացրեց Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ձայնագրությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ այսօրվա նիստում հատվածներ հրապարակեց ՀՀ երեք նախկին նախագահների՝ Արցախի վերաբերյալ ելույթների ձայնագրություններից։ «Ուզում եմ սրանով արձագանքել ընդդիմադիր գործընկերների «հայրենասիրական» ելույթներին»,- նշեց Արշակյանը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ձայնագրության, ասում է. «Մենք 1 անգամ չէ՝ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»:

Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և խոսքը 7 շրջանների մասին էր՝ ըստ էության: «Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»:

Հաջորդիվ Հակոբ Արշակյանը միացրեց 2008 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որի շրջանակում ՀՀ 1-ին նախագահն ասում է. «Կհրապարակեմ 10 տարի թաքցված այնպիսի մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը խոսակցությունների առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այս փաստը: Չկա և վերջ: Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է: «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար, այն ժամանակվա անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»:

Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը դիմեց ընդդիմադիրներին. «Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին. Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ; Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը»:

Հաջորդիվ Հակոբ Արշակյանը հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը, որում վերջինս, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ինչպես ճանաչի աշխարհը ԼՂ անկախությունը, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում այն, ասում է. «Մենք դա չենք անում, և մենք ասում ենք, որ դա փոխզիջում է: Եվ փոխզիջում է նաև այն, որ հիմա Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անել, այսինքն՝ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն»:

«Այսինքն՝ մի անգամը լա՞վ չէր, և երկրորդ, երորրդ, չորրոդ անգամ էլ անե՞նք հանրաքվե»,- հարց հնչեցրեց Արշակյանը։

ԱԺ փոխնախագահն ընթերցեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձի՝ Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին ուղղված հատվածը, որում ԱՀ նախագահը միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության պատրաստականություն էր հայտնել, ընդգծելով, որ ի վերջո Արցախի ժողովրդի ներկայացուցիչները վերադառնում են բանակցային սեղանի շուրջ: Նա նկատեց, որ այս հարցում իրենց մոտեցումները համընկնում են։

Անդրադառնալով բանակի ու սպառազինությունների վերաբերյալ հնչած մեղադրանքներին՝ Արշակյանը հերթական հարցն ուղղեց ընդդիմադիրներին․ «Ո՞րն է եղել գինն ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու։ Ո՞րն է եղել գինը, որ չորրորդ օրը պատերազմը դադարել է, արդյո՞ք դադարել է, որովհետև հայկական ԶՈւ-ն ահռելի ջախջախիչ հարված է հասցրել Ադրբեջանի ԶՈւ-ին, և եթե այդպես է, ապա ինչո՞ւ այդ ռազմական հաջողությունները չեն շարունակվել»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր ցույցերն օգտագործել հօգուտ երկրի և պահանջել այլևս ճնշում չգործադրել իր վրա բանակցային գործընթացում, ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ ծանոթ են և՛ նման մեթոդներին, և՛ դրանց արդյունքներին, ուստի նույն ճանապարհը մի քանի անգամ անցնելու կարիք չկա և պետք է դասեր քաղել պատմությունից։

«Ուզում եմ մի հարց էլ տալ ընդդիմադիրներին։ Հիմա ո՞րն է ձեր ծառայությունը երկրին։ Այսքան ելույթներ լսեցիք, հատուկ գտա, բերեցի, հնչեցրեցի, տասնյակ ուրիշներն էլ կարող եմ հնչեցնել։ Ո՞րն է ձեր ծառայությունը։ Այսինքն՝ Քոչարյանի՝ ռազմական նպատակներով նվաճած տարածքները հետ վերադարձնելու թեզը հայրենիքի հետ ասոցացման մեջ չեք դնում, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ըստ էության, Ադրբեջանին զիջված տարածքները հայրենիքի հետ ասոցացման տակ եք դնում։ Ուզում եմ ուղիղ ասել։ Այս ամենին՝ աչքակապության, ժողովրդին խաբելու, մոլորեցնելու այս տրամաբանությանը պիտի վերջ դրվի և վերջ է դրվում։ Պիտի խնդրեմ, որ ամեն անգամ այստեղից տարաբնույթ պատեհապաշտական, ամեն ինչ զոհելով իշխանութան հասնելու, ամեն ինչի վրայով անցնելու պատրաստակամ այս մոտեցումներին վերջ դնեք և ամեն անգամ մտածեք, թե դուք ի՞նչ ծառայություն եք մատուցում ձեր ժողովրդին, ձեր պետության, մեր ապագա սերունդներին ի՞նչ եք սովորեցնում, արդյո՞ք չեք սովորեցնում պատրանքներով ապրել և վերջում առերեսվել իրականությանը», – եզրափակեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։