Կարճ ժամկետներում հանրությանը պետք է ներկայացվի «Հյուսիս-հարավ» ծրագրի ներկա վիճակը. նախարար

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 2-ին այցելեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Անցկացված խորհրդակցության ժամանակ նախարարը աշխատակիցներին հայտնեց, որ տնօրեն Վարդան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է: Նախարարը միաժամանակ ներկայացրեց ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վազգեն Պետրոսյանին:
 
«Վազգեն Պետրոսյանը շինարարության բնագավառում փորձառու է: Ձեր նշանակումից հետո շատ կարճ ժամանակահատվածում մենք պիտի կարողանանք էական արդյունքներ արձանագրել, որի համար շատ կարևոր է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը: Ուստի, ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում պետք է շատ արագ արձագանքել և գտնել լուծումներ»,-նշեց նախարարը:
 
Աշոտ Հակոբյանը շեշտեց, որ պաշտոնի ստանձնումը մեր օրերում միմիայն պատասխանատվություն և առաքելություն է:
 
Նա կարևորեց գործունեության թափանցիկությունը, զանգվածային լրատվամիջոցների, հանրության և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքը: Նախարարն ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում մեծ գումարներ են ծախսվում, և հանրությունը պետք է իրազեկ և վստահ լինի, որ ծախսված գումարները ապահովում են առավելագույն արդյունավետություն: Այս համատեքստում նախարարը հանձնարարեց կարճ ժամկետներում նախապատրաստել միջոցառում, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի «Հյուսիս-հարավ» ծրագրի ներկա վիճակը, ինչպես նաև կտրվեն ծրագրի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները:
 
Նա շնորհակալություն հայտնեց Վարդան Կարապետյանին աշխատանքում ներդրած գիտելիքների և փորձի համար, որից հետո նորանշանակ տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՊՈԱԿ-ում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: