Ռուսական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում` նաև գյուղտեխնիկայի մատակարարման ուղղությամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 2-ինՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա  փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող թե’ բուսաբուծական, թե’ անասնաբուծական արտադրանքի գերակշիռ մասն արտահամնվում է դեպի ռուսաստանյան շուկա, ուստի հուսով ենք, որ հայկական գյուղմթերքը այսուհետ ևս կշարունակի մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանի ագրարային ոլորտում իրականացված ծրագրերի  արդյունքները` այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով Տավուշի մարզի 45 համայնքներում ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) «Գյուղական համայնքների զարգացման ինտեգրված աջակցություն. համայնքների կայունության ամրապնդում» ծրագրի կարևորությունը:

Շեշտելով, որ ոլորտի հետագա զարգացման համար գյուղը չպետք է տարանջատվի գյուղատնտեսությունից` Արթուր Խաչատրյանը նշել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու ուղղությամբ:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում` նաև գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ուղղությամբ: Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին զուգահեռ Հայաստանում առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի վերամշակող ճյուղի զարգացմանն ուղղված նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերել ջերմոցների, չորանոցների և սառնարանային տնտեսությունների համար նախատեսված սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 %  լիզինգային տոկոսադրույքով։ Նախարարն ընդգծել է, որ այդ ծրագիրը կնպաստի ոչ միայն կնպաստի գյուղմթերքի սեզոնայնության երկարացմանը, այլև ֆերմերների եկամուտների ավելացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև KfW բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրի իրականացմանը, որի մեկնարկը նախատեսվում է 2019 թվականի գարնանը:

Քննարկվել են նաև գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը, անասնապահության ոլորտի հետագա զարգացմանը, գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակմանը, մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին